00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոքսանա Բաբայան և Միխայիլ Դերժավին. 37 տարի ձգվող սիրո պատմություն

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցАктер Михаил Державин с супругой Роксаной Бабаян
Актер Михаил Державин с супругой Роксаной Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միխայիլ Դերժավինը ռադիոյով բազմիցս հայտարարել է Ռոքսանա Բաբայանի անունը, բայց պատկերացում չի ունեցել, թե ինչ տեսք ունի երգչուհին և նրան ներկայացրել է որպես «գիրուկ հայուհի»։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Երկարատև հիվանդությունից հետո հունվարի 10–ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը։ Նա իր կյանքի 37 տարիներն ապրել է երգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ռոքսանա Բաբայանի հետ։ Sputnik Արմենիան ներկայացնում է հետաքրքիր էպիզոդներ զույգի կյանքից։

Միխայիլ Դերժավինին և Ռոքսանա Բաբայանին հաջողվել է անել անհնարը. նրանք երջանիկ ամուսիններ են եղել 37 տարի։ Զույգը միշտ առաջացրել է լրագրողների, գործընկերների և երկրպագուների հիացմունքը` հարաբերությունների ամրությամբ և միմյանց նկատմամբ գորովալից վերաբերմունքով։

Юбилейный вечер М. М. Державина Любимый МихМих! Тебе 80! - Sputnik Արմենիա
Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը` Միխայիլ Դերժավինը

Որքան շատ ես իմանում նրանց փոխհարաբերությունների մասին, այնքան ավելի շատ ես համոզվում, որ հենց ճակատագիրն է նրանց իրար գիրկ նետել։ Դա խոստովանել են նաև ամուսինները։

«Մենք երջանիկ ենք, որ մեր սերը ոչ մեկի ընտանիքը չի քանդել, ոչ մեկի կյանքը չի փչացրել։ Իմ Նինոչկա Սեմյոնովան (Դերժավինի առաջին կինը` դերասանուհի Եկատերինա Ռայկինան է եղել, երկրորդը` Նինա Բուդյոննայան, հայտնի խորհրդային զորահրամանատարի դուստրն էր, խմբ.) այդ ժամանակ արդեն հանդիպել էր իր սիրելի տղամարդուն, որի հետ հետո ամուսնացել է։ Ռոքսանայի ամուսինն էլ իր երջանկությունն է գտել։ Այդ պահին Աստված ուղղակի ճիշտ էր բաժանել «պասյանսը», որը մինչ այդ անհավանականորեն բարդ էր», – հարցազրույցներից մեկում ասել էր Դերժավինը։

Հնարավոր է` իսկապես հենց դա է դարձել նրանց երկարատև ընտանեկան երջանկության գրավականը։ Հետաքրքիր է, որ Միխայիլ Միխայիլովիչը և Ռոքսանան հիանալի հարաբերություններ են պահպանել նախորդ կողակիցների հետ։

Զույգը համատեղ երեխաներ չի ունեցել, բայց ընտանեկան տոնական սեղանի շուրջ միշտ շատ մարդ է հավաքվել։ Նրանք ընտանիքի ամենասիրելի և մտերիմ անդամներն են եղել. Դերժավինի դուստր Մարիան` ամուսնու և երկու որդիների հետ, նրա քույրը, Ռոքսանայի եղբայրը և այլն։ Ընտանեկան հանդիսությունները մշտապես աղմկոտ և ուրախ են անցել։

Ժամանակին Միխայիլ Դերժավինը ռադիոյով վարել է «Կեսգիշերից հետո» երաժշտական ծրագիրը։ Հաճախ նա հաղորդման ժամանակ նշել է երգչուհի Ռոքսանա Բաբայանի անունը, բայց չի իմացել` նա ինչ տեսք ունի։

«Ելնելով երգչուհու ազգանունից` իմ երևակայության մեջ նկարել էի գիրուկ հայուհու։ Քանի որ ինձ միշտ գրավել են բարեկազմ կանայք, ես այդ տիկնոջ հետ ծանոթանալու ոչ մի ցանկություն չունեի։ Թեև այդ ժամանակ ես երկրորդ ամուսնալուծության գործընթացի մեջ էի», – խոստովանել է դերասանը։

Նա Ռոքսանային տեսել է օդանավակայանում, երբ թատրոնի, կինոյի և էստրադայի արտիստների խումբը մեկնում էր Ժեզկազգան հյուրախաղերի։ Բոլորն առավոտյան հավաքվել էին «Դոմոդեդովոյում»։

«Չվերթը վաղ էր, ես կիսաքուն էի։ Բայց, երբ Դոմոդեդովոյում Բորյան ինձ ծանոթացրեց մի հմայիչ աղջկա հետ` ջինսե կոստյումով, շունչս կտրվեց, և ես միանգամից արթնացա։ Ես կարկամեցի, որովհետև իմ պատկերացրած Բաբայանը բոլորովին չէր համընկել իրական Ռոքսանայի` նորաձև գեղեցկուհու հետ», – պատմել է Միխայիլ Միխայիլովիչը։

Իսկ ահա Ռոքսանան այդ առավոտ տրամադրություն չուներ. նոր էր վերադարձել հյուրախաղերից ու կրկին ստիպված էր շրջագայության մեկնել։ Սակայն ուղևորությունն ավելի քան ուրախ էր, իսկ խմբի գլխավոր կատակասերը Դերժավինն էր։ Ինչպես խոստովանում է Ռոքսանան, նրանք իրենց ավելորդ բաներ թույլ չեն տվել, քանի որ երկուսն էլ այդ պահին ամուսնացած են եղել։

Մի քանի ամիս անց, արդեն ազատվելով նախկին ամուսնական կապերից, զույգը ընտանեկան նոր հանգույց է գցել,  շատ ամուր հանգույց` պարուրված իսկական մարդկային երջանկությամբ։

Լրահոս
0