00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախտն այլևս չի բերի, կամ Թուրքիայի արկածները Հայաստանի սահմանին

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պատամոլությունը» ԱՄՆ–ի, Լեհաստանի և Թուրքիայի պետական սահմաններին... Հետաքրքիր է` ուղղակի վախենո՞ւմ են հարևաններից, ցանկանում են զե՞րծ մնալ անօրինական ներգաղթյալների և խոզի ժանտախտի տեսքով անախորժություններից, փորձում են ընդգծե՞լ իրենց «նրբաճաշակությունը», թե՞ պարզապես ցանկանում են ավելի շատ ֆինանսներ յուրացնել, քանի դեռ հնարավոր է։

Լեհաստանը ցանկանում է պաշտպանվել «ուկրաինական» ժանտախտից

Ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա ամեն ինչ հասկանալի է առանց բառերի։ Ուկրաինայի սահմանին պատ շարելը պաշտոնապես բացատրվում է խոզի ժանտախտից անջրպետվելու ցանկությամբ, որը պարբերաբար մոլեգնում է Ուկրաինայի արևմտյան շրջաններում։

Այդ պատճառով էլ պատնեշներ են կառուցում ավտոմայրուղիների երկայնքով, որոնք հասնում են մինչև լեհ-ուկրաինական սահման։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան պա՞րզ է, ինչպես փորձում է ներկայացնել լեհական կառավարությունը, որը վերջերս որոշում է կայացրել արևելյան հարևանների հետ (Ուկրաինա և Բելառուս) սահմանին պատ կառուցելու մասին։

Весть о строительстве стены на армяно-турецкой границе удивила жителей села Айкадзор - Sputnik Արմենիա
Թուրքիայի ՆԳ նախարարն ուզում է պաշտպանել երկիրը Հայաստանի ու Վրաստանի ահաբեկիչներից

Իրականում Վարշավան, առաջին հերթին, փորձում է փակել անօրինական ներգաղթյալների ուղիները, որոնք ամեն օր աշխատանքի են գնում լեհական սահմանամերձ գյուղեր և քաղաքներ (առավոտյան` այնտեղ, իսկ երեկոյան վերադառնում են տուն` Ուկրաինա)։

Ամեն դեպքում լեհական «Կուկիզ-15» ծայրահեղ աջակողմյան խմբավորումը բացահայտ խոսել է այն մասին, որ լեհերը պետք է պատով բաժանվեն պետությունից, որտեղ ազգային հերոս է դիտարկվում «հռչակավոր» Բանդերան։

Ինչպես դեռ 2016թ-ին ասում էր Լեհաստանի «Ռուխ Նարոդովի» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սիլվեստր Խրուշչը, լեհերը պետք է անջրպետվեն Ուկրաինայից` «մարդկային ողբերգությունը» կանխելու համար, որը կարող է վերածվել անօրինական միգրանտների հոսքի։

Հավանաբար պետք է հաշվի առնել վերջին շրջանում Լեհաստանի և Ուկրաինայի միջև լարված փոխհարաբերությունների գործոնը, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նույնիսկ այն, որ Լեհաստանը պատրաստ է սեփական միջոցներից շուրջ 40 միլիոն դոլար ծախսել պատի շինարարության, ինչպես նաև ամեն տարի ավելի քան 50 միլիոն դոլար` այդ պատի սպասարկման վրա։

Ի՞նչ է եղել որ. մեծ թվով աշխատատեղեր կստեղծվեն (կառույցը պետք է սպասարկել, իսկ դրա համար պահանջվում են մասնագետներ), իսկապես թեկուզ ինչ-որ պաշտպանություն է աֆրիկյան ժանտախտից։ Եվ ամենագլխավորը գաղափարախոսությունն է, որ «նման» Ուկրաինայի հետ լեհերը չեն ցանկանում գործ ունենալ։

Դե, դա այն նույն սենսացիոն տեղեկատվության նման է, որ լեհական առևտրի կենտրոններից մեկն առևտրի սրահներում աշխատող ուկրաինացի միգրանտներին պարտավորեցրել է բացառապես կապտադեղնագույն համազգեստ հագնել։ Որպեսզի գնորդներն ի սկզբանե իմանան, որ նրանց հետ աշխատում են մարդիկ, որոնք լեհերեն չեն խոսում։ Ոչինչ չի՞ հիշեցնում։

Ամերիկա-մեքսիկական սահմանային պատը` Դոնալդ Թրամփի բազմամիլիոնանոց ծրագիրը

Օվկիանոսից այն կողմ Մեծ պատի հետ կապված նույնպես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին։

Այնտեղ ավելի քան երեք հազար կիլոմետր երկարությամբ պատ կառուցելու գաղափարն առաջ է մղում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. դա նրա բարձրագոչ նախընտրական խոստումներից էր։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչու է Էրդողանը պտտվում թավայի մեջ, կամ Թուրքիան С-400-ի հետ կապված արկածախնդրության է դիմում

Հատկանշական է, որ Մեքսիկան միշտ համարվել է միջանկյալ, տարանցիկ կետ ամբողջ աշխարհի անօրինական միգրանտների համար, որոնք որոշել են իրենց ուժերը փորձել «անսահմանափակ հնարավորությունների երկրում»` Ամերիկայում։ Եվ ահա այժմ, ինչպես համաշխարհային հանրությանն ազդարարում է Թրամփը, նրանց բախտն այլևս չի բերի։

Վերջին տեղեկատվության համաձայն` 33 միլիարդ դոլար ընդհանուր գումարից, որը պատի շինարարության արժեքն է, Թրամփն արդեն դիմել է Սենատին` խնդրելով մինչև 2027թ-ը 18 միլիարդ դոլար հատկացնել (տարեկան 1,6-1,9 միլիարդ դոլար)։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նախատեսվում է ամբողջությամբ փակել ամերիկա-մեքսիկական պատի ոչ թե ամբողջ 3000 կիլոմետրը, այլ մեկ երրորդը` շուրջ 1200 կմ։

Տասը տարվա ընթացքում ամերիկացիները պետք է կառուցեն 508 կմ երկարությամբ նոր պատի, ինչպես նաև վերանորոգեն և ամրապնդեն հին շինության շուրջ 655 կմ-ը։

Վերջերս ամերիկյան սահմանային ծառայությունների ներկայացուցիչները ստուգել են ապագա պատի մոդելները, որն ունենալու է ավելի քան երեք մետր բարձրություն։ Սան Դիեգոյում կայացած միջոցառման լուսանկարներում կարելի է տեսնել բազմաթիվ տարբերակներ` առաջարկվող տարբեր շինարարական ընկերությունների կողմից։

Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե նա շոու չսարքեր նույնիսկ նման միջոցառումից` նման ծավալի շինարարության համար մրցույթ հայտարարելով…

Սակայն պետք է խոստովանել, որ ցուցադրված նմուշներն այդքան մեծ տպավորություն չեն գործում` համեմատած նրա հետ, ինչ արդեն գրեթե կառուցել-վերջացրել է Թուրքիան Սիրիայի և Իրանի հետ սահմանին։ Այնտեղ հավանաբար սահմանային պատը նախատեսված է նրա համար, որ անհրաժեշտության դեպքում դիմանա տանկի հարվածին։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը Հայաստանի հարցում «պոչ է խաղացնում»

Երեք մետր բարձրությամբ, երկու մետր լայնությամբ և յոթ տոննա քաշով բետոնե բլոկերն իսկապես տպավորիչ են։ Բացի այդ, վերևով անցնում է լարման տակ գտնվող փշալար։ Ահաբեկիչներից ոչ մեկը հաստատ չի անցնի և Սիրիայի տարածքից չի մտնի Թուրքիա։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. «Գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում հազարավոր մարդիկ են ձերբակալվել»

Ի դեպ, Սիրիայի սահմանին կառուցված «մեծ թուրքական պատը» համարվում է երկարությամբ երրորդը աշխարհում (Չինական պատից (8850 կմ) և ամերիկա-մեքսիկական պատից (3500 կմ) հետո): Դրա երկարությունը կկազմի 911 կմ, որից 781 կմ արդեն կառուցված է անցած 9 ամիսների ընթացքում։

Թուրքերը նաև նման պատ են կառուցում Իրանի հետ սահմանին։ Տարբեր տվյալներով` այդ սահմանային պատի երկարությունը կկազմի 144 կմ-ից մինչև Թուրքիայի և Իրանի միջև 500-կիլոմետրանոց հատվածի կեսը։ Անցած 8 ամիսների ընթացքում կեսից ավելին արդեն կառուցվել է։

Ի դեպ, մեր հայկական սահմանից, որից Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պետական սահմանների հատման կետում կառուցված պատը հիանալի երևում է, հեռավորությունն ընդամենը 2-3 կմ է։ Դա այն հատվածն է, որտեղ Թուրքիայի և Նախիջևանի սահմանի բարակ գիծն է։ Սովորական բանակային հեռադիտակով կարելի է տեսնել հզոր բետոնե բլոկերը։

Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ Թուրքիան չի շտապում նման պատ կառուցել Հայաստանի հետ սահմանին։ Ի սկզբանե նման ծրագիր կար, և Անկարան արդեն պաշտոնապես հայտարարել էր, որ շուտով կսկսի սահմանային պատ կառուցել, որպեսզի բաժանվի Հայաստանից։ Նույնիսկ սկսել էին ականազերծել (հավանաբար ավարտել են) այն հատվածները, որտեղ նախատեսված էր շինարարությունը։

Սակայն հիմա ամեն ինչ, չգիտես ինչու, փոխվել է, թուրքական պաշտոնյաները օրերս հայտարարել են, որ դեռ կբավարարվեն միայն նրանով, որ հայ-թուրքական սահմանին կտեղադրեն հսկողության էլեկտրոնային համակարգ։

Հետաքրքիր է, որ այդ մասին հայտարարած Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պատճառաբանել է, որ էլեկտրոնային համակարգի տեղադրումն անհրաժեշտ է տարածքն անօրինական միգրանտներից, մաքսանենգներից և ահաբեկիչներից պաշտպանելու համար։ Բայց խնդիրն այն է, թե վերջին անգամ ե՞րբ են թուրքական սահմանով անցել ահաբեկիչները կամ մաքսանենգները։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը խորամանկում է և աչքն էլ չի թարթում։ Հավանաբար թուրքական ղեկավարության հաշվարկներով ինչ-որ բան այնպես չի գնացել, և ֆինանսները, որոնց մի մասը շինարարության համար տրամադրել են նույն եվրոպացիները, Հայաստանի և Վրաստանի համար չեն բավականացրել։ Ահա և որոշել են առայժմ սահմանափակվել սահմանի երկայնքով տեսախցիկներ տեղադրելով…

Ինչ էլ լինի, Ամերիկայում և Եվրոպայում մոլեգնած «պատամոլությունը» թափ է առնում։ Եթե խորամուխ լինենք, հասկանալի կդառնա, որ սահմանային պատերի շինարարությունն առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, հետո` ֆինանսական, և միայն դրանից հետո կարելի է խոսել նման շինությունների արդյունավետության մասին, ասենք, ներգաղթյալների հոսքերի և ահաբեկչության համար պատնեշներ կառուցելու գործում։

Լրահոս
0