00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաջանովին Թբիլիսիում չկարողացան «պահպանել», կամ ինչպես թռավ խելագար հանճարը

© Sputnik / Alexander Imedashviliпамятник Сергею Параджанову в Тбилиси
памятник Сергею Параджанову в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փարաջանովն առաջին հերթին նորարար է, որին շատերը գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում էին կրկնել, սակայն չկարողացան։

Sputnik  Գրուզիայի սյունակագիրը հպարտությամբ է հիշում իր հայրենակցին, ականավոր ռեժիսոր և նկարիչ, բնիկ թբիլիսցի Սերգեյ Փարաջանովին, ում ծննդյան օրն է այսօր։

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը Սերգեյ Փարաջանովին անմահացրել է թռիչքի պահին։ Ամենայն հավանականությամբ, այդ լուսանկարը ձեզ ծանոթ է։ Առավել ևս, որ Վաժա Միկաբերիձեն դրա հիման վրա բրոնզաձույլ արձան է ստեղծել, որը տեղադրված է հին Թբիլիսիի փողոցներից մեկում։

© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանով
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով

Թեև թռիչքի պահին լուսանկարելն այդքան էլ տարածված ու ծեծված հնարք չէր, սակայն գեղարվեստական լուսանկարի համար նաև նորություն չէր։ Եթե չլիներ հերոսի անհատականությունը։ Ինչպես նաև այն դիրքը, որում նրան անմահացրել են` անբնական, անկրկնելի։ Եվ, գուցե, այդ պատճառով է այն այդքան հեշտ ճանաչելի։ Այդ արձանը, կարծես, կերտել է Փարաջանովին իր ողջ էությամբ` կծիկի մեջ սեղմված, գերծանր, գաճաճ աստղի տեսքով։

© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանով
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով

Հակասական, ողբերգական և միևնույն ժամանակ թեթև ու ազատ կյանքով սավառնող, ավելի ճիշտ` Տիեզերքով, ինչպիսին նրա համար դարձավ կյանքը։

Միանգամից հանգստացնեմ արվեստագետներին և կինոյի գիտակներին. ես նույնիսկ մտադրություն չունեմ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերն ու այլ աշխատանքները գրախոսելու։ Քանի որ հասկանում եմ` նա պատկանում է արարիչների այն հազվագյուտ կատեգորիային, որոնց կարելի է քննարկել միայն այն ժամանակ, երբ ինքդ հասնես նրանց մակարդակին։

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

Սակայն փորձեմ մի պահ պատկերացնել, թե ինչպես էր մեր աշխարհին նայում Փարաջանով–մարդը։ Բարեբախտաբար, մի շարք վառ վրձնախազեր, ակնարկներ, հուշումներ թողնելով, իսկական նկարչի նման նա ոչինչ մինչև վերջ չի ասել։ Թույլ է տվել մեզ, որ մենք ինքներս լրացուցիչ մտածենք, լրացուցիչ զգանք…

Զարմանահրաշ, քաոսային, հակասական կյանք, որը տեղ–տեղ հանկարծակի հստակ ուղղվածություն ու իմաստավորում էր ստանում։ Առաքելություն, որը գուցե, նա էլ մինչև վերջ չի գիտակցել։ Ավելի շուտ, նույնիսկ չի էլ փորձել։ Պարզապես, կերտել է։ Ամենուր` նույնիսկ բանտում։ Միշտ։ Կենդանություն տալով այն ամենին, ինչին դիպչում էր։

Հայրը հայտնի հնահավաք էր։ Սերգեյը պատանի տարիքից արդեն իսկ հնաոճ իրերի գիտակ էր ու օժտված էր անկրկնելի ճաշակով… Սակայն այդ ամենն այն չէր, կարծես հոբբի լիներ։ Զբաղվում էր դրանով հենց այնպես, հաճույքի համար։ Բայց հիմնարար բան էր հարկավոր։

Փարաջանովին հաճախ ուզում են ներկայացնել որպես այլախոհ։ Բայց նա Արվեստագետ էր։ Այո, ելույթ էր ունենում, զայրանում, քննադատում, ստորագրում։ Ինչպես և վայել է խելացի, մտածող, ազնիվ մարդուն, որը նաև օժտված էր նաև իմպուլսիվ բնավորությամբ։ Այնուամենայնիվ, նա այլախոհ անձնավորություն չէր։ Այդ կերպարի մեջ նա որևէ կերպ չի տեղավորվում։

Մի բան, որը մեկ այլ հանճարի էր հիշեցնում` Պուշկինին։ Կարծես, Փարաջանովը գիտակցաբար էր սրում իրավիճակը։ Խաղում ճակատագրի հետ։ Ուզում էր կյանքը բացահայտել իր ողջ սարսափելիությամբ։ Կարծես, անդադար ինչ-որ մեկը նրան դրդում էր դրան։ Գայթակղում։

Կար ժամանակ, երբ նա նույնիսկ փորձում էր դիմակայել, առաջ գնալ ընդհանուր սոցիալական հունով։ Այդ մասին այսօր դժկամությամբ են հիշում։ ՎԳԻԿ–ից հետո Կիև ուղարկած ռեժիսորն առաջին տասը տարիները բարեխղճորեն «ճիշտ» ֆիլմեր էր նկարահանում։ Սոցռեալիզմի ոճով։ Քանի դեռ նա «հայտնի» չդարձավ նրանով, որ կինոքննադատները նրան մեղադրեցին կոնֆորմիզմի, գաղափարական ստորաքարշության և շաբլոնայնության մեջ:

Այո, այո։ Եվ դա Փարաջանովն է, պատկերացրեք։ Ախ, եթե նա նույնքան տաղանդավոր լիներ, ինչպես նրա աստղային համակուրսեցիները, որոնք կարողացան հաշտեցնել անհաշտելին։

Սակայն Փարաջանովը հանճար էր։ Եվ ճակատագրով ի սկզբանե նրան այլ առաքելություն էր վիճակված։ Մի գեղեցիկ օր նա արթնացավ որպես ազատ մարդ ու կրկին սկսեց թռչել. նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները»։ Ոչ պակաս իմպուլսիվ Էմիր Կուստուրիցան այդ ֆիլմն անվանեց լավագույնը կինեմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում։ Չի բացառվում, որ մի փոքր չափազանցրել է։ Սակայն ես չեմ վիճի։

© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանով
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով

Զուսպ գույների մեջ, կարծես, հստակ դրոշմ էր նշմարվում. Փարաջանովը խորհրդային նոր կինոյի հիմք դրեց։ Սակայն խորհրդային կինո այլևս գոյություն չունի։ Իսկ Սերգեյ Փարաջանովն ամենևին էլ որևէ բանի հիմք չի դրել։ Քանի որ հանճարը ոչինչ չի կարող հիմնել։ Նա կերտում է, նրան նույնիսկ կրկնել հնարավոր չէ։ Սերգեյ Փարաջանովն անկրկնելի է։

Ես այցելել եմ Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանը։ Յուրաքանչյուր ցուցանմուշում, յուրաքանչյուր դետալում զգացվում է Վարպետի նկատմամբ ունեցող հսկայական սերը։ Եվ հպարտությունը։ Աչքերս արցունքով էր լցվում։ Միևնույն ժամանակ, ցավալի էր։ Քանի որ ես լավ էի հիշում ավանդական բակով Փարաջանովի ոչ այդքան մեծ Թբիլիսյան բնակարանի բազմաթիվ լուսանկարները։ Այդ տանը նա աշխարհի տարբեր ծայրերից ջերմորեն հյուրեր էր ընդունում։

Սակայն Թբիլիսիում ո՛չ Փարաջանովի անվան բնակարան կա, ո՛չ էլ թանգարան։ Չպահպանեցին…

Լավ է գոնե այսօր արձան են կանգնեցրել։ Եվ հուշատախտակ տեղադրել։

Իսկ Սերգեյ Փարաջանովը` բուն Թբիլիսին է։ Յուրաքանչյուր ժեստում, յուրաքանչյուր կադրում, յուրաքանչյուր շարժման անկրկնելի ճկունության մեջ։ Տխրության խառնուրդով իր տիեզերական լավատեսությամբ։ Արևելյան ոճով` անշտապ, առանց հստակ տրամաբանության ու խիստ սյուժեի։

Մենք մոռանում ենք, որ Վրաստանի քաղաքացի կոչվելու իրավունք ունի յուրաքանչյուրը, ով այստեղ ծնվել ու մեծացել է, ով այստեղի հետ կապված է ճակատագրով, արվեստով, ազնիվ գործերով։ Առավել ևս նա, որ փառավորել է այն, և ում անունով մենք կարող ենք ու պետք է հպարտանանք։ Դա մեր անգին արժեքն է, որը մենք պարտավոր ենք փայփայել։

Լրահոս
0