00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ճվճըվ Արոյի» որդու նախկին «հերոսությունները». մարիխուանայից մինչև մահվան ելքով վթար

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении. Правосудие
Конституционный суд Армении. Правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ճվճըվ Արոյի» որդին, որին ձերբակալել են Երևանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց վթարի գործով, քրեական հարուստ անցյալ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Ճվճըվ Արոյի» որդու քրեական անցյալը` մարիխուանայից մինչև երկու երիտասարդների սարսափելի մահը։ Sputnik Արմենիան դատական տեղեկատվական համակարգում գտել է Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ նախկինում իրականացված դատական գործերը։

Հունվարի 8-ի գիշերը, 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալվել է BMWX-6 ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Բախվելով ոստիկանության ավտոմեքենային` BMW-ի վարորդը` հանցագործ աշխարհում հայտնի, Երևանի ավագանու նախկին անդամ «Ճըվճըվ Արոյի» (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը երկու երիտասարդ ոստիկանների մահվան պատճառ էր դարձել և, վերջիններին թողնելով անօգնական, փախել դեպքի վայրից։

Скорая помощь - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. «Ճվճըվ Արոյի» որդին փախել է, ոստիկանը` մահացել

Հաջորդ օրը նա ներկայացել էր ոստիկանության բաժին։ Ի դեպ, սա նրա առաջին «ներկայացումը» չէր։

Վերջին անգամ Սարգիս Վարդանյանը ոստիկանություն էր ներկայացել մեկ տարի առաջ` 2017–ի հունվարին, այն բանից հետո, երբ 2016-ի հունվարից նրա նկատմամբ հարուցված քրեական գործը մնացել էր «օդում կախված», ոստիկաններն էլ փնտրում ու «չէին գտնում» նրան։

Արդյունքում 2016թ. հունվարի 1-ին, գիշերը, 04:30-ին Երևանի Խանջյան 13 հասցեում գործող «Վեյվ» կարաոկե-ակումբում Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործը դատարան հասավ միայն 2017–ի փետրվարին, երբ Վարդանյանը «կամավոր» ներկայացավ։

Ակումբի պարահրապարակում Սարգիս Վարդանյանն ու Անդրանիկ Շահինյանը հայհոյել ու բղավել էին իրար վրա, ապա քաշքշել ու հարվածել միմյանց։ Կռիվը շարունակվել էր նաև փողոցում, իսկ ոստիկանների միջամտությունն արդյունք տվել էր այնքանով, որ բանը սպանությունների չէր հասել։ Դրանից հետո Վարդանյանն անհետացավ` ուղիղ մեկ տարի։

Դատարանում Սարգիս Վարդանյանն ընդունել էր իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքն ու միջնորդել էր արագացված քննություն իրականացնել։

Դատարանն էլ, որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ էր հաշվի է առել այն, որ նա ընդունել է մեղքը, զղջացել և ինքնակամ ներկայացել ոստիկանություն։ Արդյունքում` Վարդանյանին դատարանի դահլիճից բաց էին թողել` նշանակելով 500.000 դրամ տուգանք։

Իսկ ծանրացնող հանգամանքներ դատարանը չէր գտել, չնայած, որ դատական գործում սևով սպիտակին գրված էր «նախկինում` դատված»։

2013թ–ին Սարգիս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել թմրանյութեր պահելու համար։ Ոստիկանությունը նրա ընկերոջ ավտոմեքենայի սրահից հայտնաբերել էր Վարդանյանին պատկանող 0.51 գրամ մարիխուանա:

Отделение сердечно-сосудистой хирургии - Sputnik Արմենիա
«Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարի 2–րդ զոհը. 34–ամյա ոստիկանը մահացել է հիվանդանոցում

Համաձայն գործի նյութերի` Սարգիս Վարդանյանն այդ ընթացքում աշխատում էր «Հայ-Ռուսգազարդ» ՓԲԸ–ում, որպես ֆինանսական մասնագետ։

Այս անգամ էլ դատարանը հաշվի էր առել ոչ միայն այն, որ նա խոստովանել է հանցանքը, ընդունել մեղքն ու զղջացել, այլև, որ առաջին անգամ է դատապարտվում, երիտասարդ է և հանացագործությունը կատարելուց հետո՝ 17.05.2013թ-ին, ամուսնացել է։

Ու թեև Սարգիս Վարդանյանը խոստովանել էր, որ մարիխուանան ձեռք է բերել իր օգտագործման համար, բայց փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրամիջոցներ չէր հայտնաբերել։

Արդյունքում` Սարգիս Վարդանյանը դատապարտվել էր 2 ամսվա կալանքի, որը պայմանականորեն չի կիրառվել։ Այսինքն` «ՃըվՃըվ Արոյի» որդին այս անգամ էլ որևէ պատիժ չի կրել։

Սարգիս Վարդանյանի ու նրա եղբոր` Սերյոժա Վարդանյանի անունները շրջանառում էին նաև 2016թ–ի նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների հետ։

Բայց եղբայրները քրեական գործի ավարտին մեղավոր չճանաչվեցին և դատարան ներկայացան միայն վկայի կարգավիճակով։

Ոստիկանների ուշադրության կենտրոնում վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր նաև Վարդանյանի նույն չարաբաստիկ BMW–ն։

Վերջին անգամ այն տուգանային հրապարակ էր տեղափոխվել 2017թ–ի դեկտեմբերի 17-ին` երթևեկության կանոնները խախտելու համար և, տուգանքը վճարելուց հետո, բաց թողնվել։

Այսօր արդեն «Ճըվճըվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Քրեական օրենսգրքով երկու հոդվածների համար առավելագույն պատիժ է սահմանում 2-5 տարի։

Լրահոս
0