ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հնդկական «Մայրիկ» ֆիլմը կցուցադրեն Երևանում անցկացվող կինոփառատոնի շրջանակներում։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը։ Այդ մասին գրում է bollywood.com հնդկական կինոյի կայքէջը։
Հնդկական կինեմատոգրաֆի ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Շրիդևին, կներկայացնի «Մայրիկ» ֆիլմը, որում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը։ Նրա հերոսուհին` Դևկան, կենսաբանության ուսուցչուհի է, ում շատ են սիրում աշակերտները, սակայն չի ընդունում խորթ աղջիկը։
Ռեժիսոր Ռավի Ուդյավարը ֆիլմ է նկարահանել մոր մասին, որը վրեժ է լուծում իր հոգեդստեր դեմ իրականացրած հանցագործության համար։ Ֆիլմն այն մասին է, թե որքան հեռու է պատրաստ գնալու հուսահատ մայրը ոչ միայն սեփական, այլև հոգեզավակներին պաշտպանելու համար։
«Մենք շատ ենք հպարտ ենք, որովհետև ֆիլմը լավ է ընդունվում հանդիսատեսի կողմից, հատկապես` Ռուսաստանում, իսկ այժմ նաև Հայաստանում։ «Մայրը» ցույց է տալիս, որ ուժեղ խաղն ու պատմության գերազանց ներկայացումը կարող են սրտեր գերել ու հաղթահարել երկրի սահմանները», – նշել է գլխավոր հերոսուհու ամուսինը` պրոդյուսեր Բոնի Կապուրը։
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը ամեն տարի Հնդկական ֆիլմերի փառատոն է կազմակերպում, որի ընթացքում Հայաստանում` «Մոսկվա» կինոթատրոնում, ցուցադրվում են ամենահայտնի և պարգևների արժանացած հնդկական ֆիլմեր։