ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 8-ի երեկոյան, ժամը 20:30-ին, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի Արարատի մարզի տարածքում վրաերթի է ենթարկել 60-70 տարեկան տղամարդու:
Նրա ինքնությունը հայտնի չէ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար։
Նշենք, որ, ըստ ոստիկանության, տուժածն ավտոմեքենայի հարվածից 27 մետր շպրտվել է և տեղում մահացել։ Վարորդը փորձել է առաջին օգնություն ցույց տալ, զանգահարել է շտապ օգնություն։
Փորձաքննության տվյալներով` վարորդը եղել է սթափ վիճակում։