ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ռուսաստանում շուրջօրյա որոնումներ են ընթանում գաղութից փախած Ֆելիքս Հայրապետյանին գտնելու համար։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հարցերով Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։
© УФСИН по Санкт-Петербургу и Ленинградской областиՖելիքս Հայրապետյան
Ֆելիքս Հայրապետյան
Հանցագործն Ամանորի գիշերը փախուստ է կատարել գաղութից, նրան մինչև հիմա չեն բռնել։
Հայաստանում ծնված 36-ամյա Ֆելիքս Հայրապետյանին Պետերբուրգում երկու անգամ դատել են կողոպուտի, այնուհետև խարդախության համար (կրկին երկու անգամ)։
Դատարանի որոշման համաձայն` կրկնահանցագործը պետք է բանտից դուրս գար 2019թ-ի նոյեմբերին։