00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ «խաչակիրների» շքերթը` Սեն Արևշատյանից մինչև Վիգեն Սարգսյան ու Սյունիքի մարզպետի որդի

© Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչքավորի դերը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարմամբ հայ հանրությունը ծափողջույններով չընդունեց։ Sputnik Արմենիան վերհիշել է` ովքեր են եղել հայ «Հովհաննես Մկրտիչներն» ու որն է նրանց պատգամը։

Նախօրեին Մայր Տաճարում մատուցված Սուրբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությունը, ավելի ճիշտ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Խաչի կնքահայր հանդես գալը լայն քննարկման առիթ դարձավ հանրության շրջանում։

Ավելի ուշ պարզվեց, որ Վիգեն Սարգսյանն այդ դերում միակը հանրային դեմքը չի եղել։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույն օրը, նույն պահին խաչի քավոր է եղել Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Արթուր Աբրահամը` Սուրբ Ստեփանոսում։

Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, մյուսներին հանրությունը նույն ուշադրությանը չարժանացրեց։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախարարի ու նախարարության հանրային վարկանիշն է։ Բանակում առկա խնդիրների ֆոնին նախարարի անձի նմանօրինակ մեծարումը հանրությունը, մեղմ ասած, չընդունեց։

«Սո՞ւր, թե՞ խաչ, պաշտպանության նախարարի ձեռքում. այս է հարցը, իսկ մոդայիկ «մասխալաթը» մի կերպ կմարսենք»,- նախարարի խաչքավորությանն այսպես է արձագանքել երգիչ- երգահան Արմեն Մովսիսյանը։

Չթվարկելով այս թեմայի շուրջ արտահայտված բազում այլ մտքերը` պարզապես հիշենք`Վիգեն Սարգսյանն իրականում պաշտպանության առաջին նախարարը չէ, որ ձեռքն է առել խաչը։

Նրանից առաջ տարիներ շարունակ Մայր տաճարում Խաչի կնքահայր լինելու պատիվը վստահվում էր նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Բայց 2016թ-ին Ջրօրհնեքի Խաչը պահելու պատիվն Ամենայն Հայոց կաթողիկոսը հանձնեց ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Ասել, որ հայաստանցիներին զայրացրել է միայն Վիգեն Սարգսյանի դերակատարությունը եկեղեցական արարողությանը, ևս ճիշտ չի լինի։ Հիշվող քավորներ Հայաստանում էլի են եղել։

2015թ-ին շատ ավելի մեծ արձագանք էր բարձրացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խաչքավորությունը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

ՀՀ տարբեր եկեղեցիներում վերջին տարիներին խաչի քավորներ են եղել նաև ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը։ Իսկ 2015թ-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչի կնքահայրը Գագիկ Ծառուկյանի թոռն էր` Ծառուկյանի դստեր և Կարապետ Գուլոյանի որդին: Եվ այս դեպքերում էլ քննադատությունների պակաս չկար։

Սուրբծննդյան կնքահայրերը հայաստանյան տարբեր եկեղեցիների համար ընտրվում են նախապես։ Եվ պատահական մեկը քավոր լինել չի կարող։ Համենայն դեպս, այսպես է սահմանված եկեղեցական կանոններով, քանի որ քավորը Ջրօրհնեքի արարողության ժամանակ խորհրդանշորեն ներկայանում է որպես Հիսուս Քրիստոսին մկրտած Հովհաննես Մկրտիչ:

Артур Абрахам на церемонии закрытия VI-х Панармянских игр - Sputnik Արմենիա
Արթուր Աբրահամը ջրօրհնեքի կնքահայր է դարձել. տեսանյութ և լուսանկարներ

Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում, կանոններից բացի, ներկայացվում է նաև խաչի քավորի դերը։

«Այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որ կարող է օրինակ ծառայել մյուսներին»,- ասված է եկեղեցու կայքում։

Թերևս հենց այս խորհուրդն էլ խաչքավորների անձի ընտրության առանձին դեպքերում հարուցում է հանրության վրդովմունքը։

Օրինակ` 2013թ-ին Մայրավանքում Սուրբծննդյան խաչքավորն ակադեմիկոս Սեն Արևշատյանն էր: Այս մասին ոչ միայն այսօր, այլև 5 տարի առաջ էլ քչերն իմացան, երևի պատճառն այն էր, որ ակադեմիկոսի անձը համահունչ էր քավորի կերպարին։

Փոխվում են ժամանակները, փոխվում են ընկալումները, փոխվում են անձինք, այդ թվում`«խաչակիրները»։ Կախված նրանից, թե որ համայնքի, որ եկեղեցում, ում ձեռքում է լինում Սբ. Ծննդյան խաչը, կարելի է եզրահանգումներ անել, թե ինչ դիրք ու վարկանիշ ունի տվյալ անձը քաղաքական, եկեղեցական ու նույնիսկ ռազմական իշխանության շրջանում։

Ի դեպ, խաչը, որ երեկ հանձնվել է եկեղեցիներում խաչի քավոր կարգված անձանց, հունվարի 13-ին եկեղեցին հետ է վերցնելու։ Եկեղեցական կարգի համաձայն` այդ օրը քահանան այցելելու է խաչքավորի տուն, օրհնելու է տունն ու խաչը վերադարձնելու է եկեղեցի:

Իսկ հանրությանը մնում է սպասել ու տեսնել, թե եկեղեցու խորան բարձրանալուց ու խաչը պահելու պատվին արժանանալուց հետո որքանով հայ պաշտոնյաները կմնան իրենց վերապահված Հովհաննես Մկրտչի խորհրդանշական հոգևոր կերպարում։

Լրահոս
0