ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Լիբիայի ափերի մոտ հայտնաբարել են մահացածներից 8-ի դիակները։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԵՄ ծովային առաքելության պարեկային ինքնաթիռի փրկարարական գործողության ընթացքում նկատել են միգրատներին տեղափոխող մի նավակ, որը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։
Գործողությանը ներգրավել են տալական նավատորմի նավերը, որոնք կարողացել են փրկել ավելի քան 80 մարդու։
Նախնական տվյալով, զոհերի թիվը հասնում է 25-ի։
Նավակում եղել են 150 մարդ, իսկ խորտակման պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել։