ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոունին մարմնավորելու շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերած բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը ծեծկռտուք է սարքել նյույորքյան գինետներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։
Հինգշաբթի` հունվարի 5-ին, Barfly գինետանը հարբելու աստիճան ալկոհոլ ընդունած դերասանը հանկարծ որոշել է միջամտել բիլիարդի խաղին, չնայած նրան ոչ ոք խաղալու չէր հրավիրել։
Աղբյուրը տեղեկացնում է, որ դերասանը վիճաբանել է խաղի մասնակիցների և գինետան այցելուների հետ, կիերը խլել խաղացողների ձեռքից և դրանցով հարվածել սեղանին` թույլ չտալով, որ նրանք խաղը շարունակեն։
'Game of Thrones' Star Kit Harington Drunk and Disorderly During Pool Game https://t.co/TB2hKeyQ3W
— TMZ (@TMZ) 6 января 2018 г.
Այդ ժամանակ Հարինգթոնին մեղմորեն խնդրել են հեռանալ գինետնից։ Բայց որոշ ժամանակ հետո նա վերադարձել է։
Պարեկները ստիպված են եղել ուժ կիրառել` կռվարարին այնտեղից դուրս բերելու և կռիվը դադարեցնելու համար։