ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հեռանալուց հետո պրոդյուսեր Մարկ Ռուդենշտեյնը պատրաստ է ղեկավարել Արմեն Ջիգարխանյանի թատրոնը։ Այս մասին հայտնում է Дни.ру-ն։
Նա ընդգծել է, որ համաձայնել է տնօրենի պաշտոնը ստանձնել դերասանի հանդեպ հարգանքից դրդված։
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հեռանալուց հետո։ Աղմակահարույց ամուսնալուծությունից ու ֆինանսական քաշքշուկներից հետո նա հեռացավ թատրոնից։ Վիտալինային փոխարինելու եկավ Ելենա Գիլվանովան, սակայն դերասանը նրան նախկին կնոջ թիմակից է համարում։
Դերասանը վերջապես արժանի փոխարինող է գտել։ Թատրոնը պատրաստ է ղեկավարել «Կինոտավր» փառատոնի հիմնադիր և պրոդյուսեր Մարկ Ռուդենշտեյնը։
«Ես Արմեն Բորիսովիչին առաջարկեցի իմ թեկնածությունը»,- «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է նա։
Ռուդենշտեյնը նշել է, որ Ջիգարխանյանն ուրախացել է այդ առաջարկից։
«Նրան պետք է օգնել։ Ես փորձառու մարդ եմ, ինքն էլ գիտի։ Նախակինում շատ էինք շփվում։ Բայց երբ նրա կյանքում հայտնվեց Վիտալինան, շփումն ընդհանրապես վերացավա»,- ասել է պրոդյուսերը։
Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում դերասանին հեռացնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։
«Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Ջիգարխանյանը։ Ես նրան կօգնեմ դուրս գալ ֆինանսական փոսից։ Ոչինչ չմե պատրաստվում փշրել։ Միայն ֆինանսական գործերով կզբաղվեմ»,- ասել է նա։