ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով, շմոլ գազից թունավորվելու հետևանքով), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: