00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարվա նոր թանկացումները. ինչ անակնկալներ են սպասում հայերին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցРабота ликеро-водочного завода
Работа ликеро-водочного завода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բենզինի ու սեղմված գազի թանկացումն արդեն իրողություն է, բայց տոնական իրարանցման մեջ առայժմ աննկատ են մնում որոշ ապրանքների թանկացումները։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի մեկից հետո բենզինի ու գազի թանկացումը նախապես պլանավորված էին. Sputnik Արմենիայի հետ զրույցում, պարզաբանելով նոր թանկացումների իրական պատճառները, ասաց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

«Թանկացումները պլանավորված էին Հարկային նոր օրենսգրքով և ԵԱՏՄ մաքսային օրենսդրության ուժի մեջ մտնելով: Նախ ավարտվել է Հայաստանի համար սահմանված 2 տարի արտոնյալ ժամկետը, և 2018-ից մինչև 2022թ-ը շուրջ 800 զգայուն կամ արտոնյալ խմբի ապրանքների գծով պետք է ակցիզային հարկի մասով հավասարեցվեն ԵԱՏՄ մյուս երկրների դրույքաչափերին»,- ասաց Մարգարյանը:

Ակցիզային հարկի բարձրացման պատճառով վառելիքի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գներն արդեն իսկ Հայաստանում բարձրացել են: Առաջին թանկացումներն Ամանորից անմիջապես հետո իրենց «մաշկի» վրա զգացին հայաստանցի վարորդները՝ գազալցակայաններում ու բենզալցակայաններում ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու ժամանակ:

Հենց հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացան բենզինի, դիզվառելիքի ու սեղմված գազի գները: Եթե մինչ այդ բենզինի Regular տեսակի մեկ լիտրն արժեր 390 դրամ, այսօր այն վաճառվում է 430 դրամով, ավելի բարձրակարգ՝ Premium տեսակի բենզինը 430 դրամից հասել է 450 դրամի: Դիզելային վառելիքը 390 դրամից հասել է 440-ի, իսկ մեկ խորանարդ մետր սեղմված գազը 180-190 դրամից՝ 210-220 դրամի:

Այս թանկացումների պատճառն, ըստ տնտեսագետի, հունվարի 1-ից բարձրացած ակցիզային հարկն է:

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հայաստանին տրանսպորտային կաթված է սպառնում. 2018 թվականից հարկերը կաճեն

«Բենզինի 1 տոննայի ակցիզային հարկը թանկացել է մինչև 40 000 դրամ, սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը, որ 8300 դրամ էր, հունվարի 1-ից հասել է 25 000 դրամի: Եվ, այո, մենք տեսնում ենք, որ լցակայաններում ցուցանակներին արդեն նոր գներ են գրված»,- նշեց նա

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, դրանց թանկացումները տոնական իրարանցման մեջ առայժմ աննկատ են մնում, բայց նոր հարկային ու մաքսային իրողությունների համաձայն` ընդհանուր առմամբ թանկանալու են 24.4%- ով:

Այսպիսով, Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, Հայաստանն ընդունում է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար սահմանված խաղի նույն կանոնները:

2018թ-ի հունվարի 1-ից ավարտվել է մեր երկրի համար ԵԱՏՄ անդամակցության պահից ի վեր սահմանված արտոնյալ ժամկետը:

ՀՀ իշխանությունները, ԵԱՏՄ-ին անդամակցելով, խոստացել էին թուլացնել ՀՀ տնտեսության կախվածությունը ներմուծվող ապրանքներից՝ խթանելով սեփական արտադրությունն ու արտահանումը:

Եվրասիական տնտեսական միությունը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը ստորագրել է 2015թ-ի հոկտեմբերի 9-ին:

Լրահոս
0