ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայաստանի տարածքում հունվարի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հունվարի 4-8-ը նույնպես տեղումներ չեն լինի։
Այսօր` հունվարի 4-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 8-10, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքություն։