00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի տոնածառը 80 տարեկան է. բուրժուական կյանքի մնացո՞ւկ, թե՞ նոր կյանքի սկիզբ

© Sputnik / Asatur YesayantsЗажжение огней главной елки страны на Площади Республики
Зажжение огней главной елки страны на Площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային տարիներին առաջին տոնածառը Երևանում տեղադրվել է 1937-38թթ–ի Նոր տարվա առիթով։ Հանրապետության հրապարակի տոնածառն այս տարի դարձավ 80 տարեկան։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Խորհրդային Միության առաջին 20 տարիներին Ամանորը նշելը, տոնածառ զարդարելն ու առավել ևս տոնին կրոնական ենթատեքստ հաղորդելը խորհրդային իշխանությունների կողմից արգելված էր։ Այս ամենը սոցիալիստական իշխանությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո որակեց «բուրժուական մնացուկներ» և արգելեց դրանց կիրառությունը խորհրդային քաղաքացիների կենցաղում։

Բայց նույնիսկ խորհրդային խիստ արգելքն ի զորու չեղավ կոտրելու ամենասիրելի տոնի նկատմամբ ժողովրդի ունեցած ջերմ զգացմունքը։

1930-ականներին, երբ պարզ դարձավ, որ ժողովրդի մեջ արմատացած սովորույթն անհնար է վերացնել, խորհրդային իշխանությունն արտոնեց Նոր տարվա տոնակատարությունները, բայց առանց կրոնական հիմքի ու Սուրբ ծնունդի մասին հիշատակման։

Флешмоб в Ереване: на Площади Республики машины выстроились в елку - Sputnik Արմենիա
Ավտոմեքենաներով տոնածառ` Երևանի կենտրոնում

Նոր տարին հռչակվեց բացառապես քաղաքացիական տոն, տոնածառն` ուղղակի տոնական զարդ, Ձմեռ Պապն էլ` սովորական բարի ծերուկ, որին առավել երկրային դարձնելու համար խորհրդային քարոզչությունը նույնիսկ թոռնիկ նվիրեց:

Խորհրդային Միության առաջին համամիութենական տոնածառը մոսկովյան Կրեմլում դրվեց 1936թ-ի դեկտեմբերին։ Դրա համար ռուսաստանյան անտառից հատուկ ընտրվել էր ամենագեղեցիկ ու ամենաբարձր եղևնին: Կրեմլի դահլիճն այդ տարի հյուրընկալեց ռուսաստանցի ամենախելացի ու բացարձակ գերազանց աշակերտներին, ովքեր արժանացան անձամբ Ստալինի ընդունելությանը։

Հայաստանի և ԽՍՀՄ մյուս հանրապետությունների երեխաներն այդ տարի դեռևս տոնածառ չունեցան։ Միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում տոնածառեր դրվեցին միայն հաջորդ տարի` 1937-38-ի Ամանորին։ Թե ինչպիսին էր Երևանի հրապարակի առաջին տոնածառը, դժվար է գուշակել։ Երևանի պատմության թանգարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վկայություններ, վավերագրեր կամ լուսանկարներ չեն պահպանվել:

Сооружение елки на Площади Республики - Sputnik Արմենիա
Գլխավոր տոնածառի էվոլյուցիան. ինչ էր, ինչ դարձավ

Հրապարակային տոնածառերից հետո միայն ԽՍՀՄ շարքային քաղաքացիներն իրավունք ստացան տանը ևս անարգել տոնածառ զարդարելու ու Նոր տարին նշելու։

Որպես կանոն, առաջին տոնածառերն անտառից հատված բնական եղևնիներ էին, որոնք թանկ էին, քանի որ հատուկ աճեցվում ու վաճառվում էին սահմանափակ քանակով։ Թերևս, այս էր պատճառը, որ 1930-50–թթ–ին տոնածառ գտնելն այնքան էլ հեշտ չէր։

Իսկ 60-ականներին ԽՍՀՄ-ում բուռն զարգացում ապրող քիմիական արտադրության շնորհիվ խանութներում հայտնվեցին արդեն արհեստական տոնածառերը:

Դրանք թանկ չէին, կարելի էր գնել մեկ անգամ ու օգտագործել ամեն տարի։ Բայց առաջին արհեստական տոնածառերը մի մեծ բացասական հատկանիշ ունեին` դրանք չունեին բնական եղևնու նրբությունն ու այսօրվա արհեստական տոնածառի ճոխ տեսքը։

Դրա համար էլ մարդիկ շարունակում էին գերադասել իսկական անտառի գեղեցկուհուն:

Երևանի կենտրոնում ամեն տարի զարդարվող տոնածառն այսօր էլ հավաքվում է բնական եղևնիներից կտրված ճյուղերից։ Ու դրա համար էլ ամեն տարի երիտասարդ է թվում, թեև այս տարի արդեն 80 տարեկան է։

Լրահոս
0