00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շան պաշտամունք, կամ ինչու են նախաքրիստոնեական Հայաստանում շներին տերերի հետ թաղել

Բաժանորդագրվել
Երբ հայոց արքա Արա Գեղեցիկը մահացավ մարտի դաշտում, վշտից տապալված ասորի թագուհի Շամիրամը իր ենթականերից մեկին արքայական հագուստ հագցրեց ու հայտարարեց, որ արալեզները վերակենդանացրել են արքային։ «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը հերթական թողարկման մեջ պատմում են այս առասպելական էակների մասին։

Արալեզների մասին լեգենդը պատմում է, որ այդ շնանման էակները երկնքից մարտի դաշտ էին իջնում ու, մահացած մարտիկների վերքերը լիզելով, վերակենդանացնում էին նրանց։ Դա վկայում է նախաքրիստոնեական Հայաստանում շան պաշտամունքի մասին։ Հայկական ժողովրդական հավատալիքներում կային շնանման ոգիներ, որոնք ապրում էին լեռներում, մասնավորապես՝ Մասիսի վրա, կամ երկնքում։

Երկվորյակ շների պաշտամունքը բավականին մեծ տարածում ուներ հայերի շրջանում ու լայնորեն ներկայացված է հեքիաթներում։ Դրանք են՝ Զանգի-Զրնգին, Ասլան-Ղափլանը։ Դրանք ի սկզբանե ծագում են ծիսական երկվորյակ շներից, որոնք կուռքի կամ հերոսի ատրիբուտներ էին։

Գամփռը պատկերված է եղել ժայռապատկերներում - Sputnik Արմենիա
Հայկական գամփռը պատկերված է ժայռապատկերներում

Շների պաշտամունքի մասին վկայում են նաև հին գերեզմանները, որտեղ տիրոջ հետ թաղված են նաև նրա շները։ Ընդ որում՝ տիրոջ մարմինը դրվում էր գերեզմանի կենտրոնական մասում, իսկ շների մարմիները նրա երկու կողմերից՝ դեմքով դեպի մահացածը։ Դերսիմում հատուկ շներ կային, որոնք նվիրված էին հենց Սուրբ Մինասին։ Դրանք վարժեցված էին կորածների գտնելու մեջ և չափազանց կարևոր էին դառնում ձմեռային բուք ո բորանի ժամանակ։ Հաճախ ճանապարհորդները ձյան տակ էին մնում, ու Սուրբ Մինասի շները գնում էին նրանց փնտրելու, գտնում ու հանում էին ձյան շերտի տակից։

Հայոց արքա Սանատրուկը՝ Տրդատի ու Ավդեի՝ ասորի Աբգար արքայի քրոջ որդին, դեռ նորածին էր, երբ մի անգամ ձմռանը, Ավդեն արքայազնի հետ, շքախմբի ուղեկցությամբ, Հայաստան ուղևորվեց։ Ճանապարհին, լեռներում, խումբը ձնամրրկի մեջ է ընկավ։ Ճանապարհակիցները կորցնում են միմյանց։ Նորածին արքայազնը, որը դեռ անուն չուներ, իր դայակի՝ Սանոտի մոտ էր։ Նրա երեք օր ու երեք գիշեր ձյան տակ էր մնացել՝ փոքրիկ արքայազնին կրծքին պահած։ Ու ահա աստվածները, փոքրիկ արքայազնին փրկելու համար, Սանոտին սպիտակ կախարդական կենդանի են ուղարկում, որն իր մարմնի ջերմությամբ երեք օր տաքացնում է երեխային, մինչև մրրիկը դադարում է։ Դրանից հետո մանուկին անվանում են իր փրկչի պատվին՝ Սանատրուկ, այսինքն՝ Սանոտի տվածը։ Սակայն այդ անվան ծագումնաբանության ևս մի տարբերակ կա։ Այն կարող է նշանակել նաև շան տված, այսինքն՝ Շանատրուկ։

Լրահոս
0