ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Երեկ՝ հունվարի 2-ին, ինքնասպանություն է տեղի է ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նետվել է Կիևյան կամրջից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարակական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 հերթապահ խումբը:
Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն ժամեր անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: