00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2018թ-ի հանդուգն բույրերը. հայ պարֆյումերը գիտի` ինչ բույրեր է պետք ընտրել

© Архив А.М. Духи производства Армана Манукяна
Духи производства Армана Манукяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորաձևության տները խոստանում են բազմազան դարձնել 2018թ-ի հավաքածուն և այլևս «չձանձրացնել» մոնոբույրերով։ Նոր տարում օծանելիքներին բնորոշ կլինի միմյանց հակասող բույրերի «հանդուգն» համադրությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ցիտրուսային, ծաղկային և փայտային բույրերը կպահպանեն արդիականությունը նաև 2018թ-ին։ Դրանցից մի քանիսն ընդհանրապես կմնան առաջիկա 5 տարիներին, կարծում է հայ պարֆյումեր Արման Մանուկյանը։

«Վերջին 5 տարում նորաձևությունը չի փոխվում. 2018թ-ին կշարունակեն գերիշխել ցիտրուսային բույրերը։ Վարկանիշերի առաջին հորիզոնականներում կլինեն բերգամոտի, լայմի, մանդարինի հիմքի վրա ստեղծված օծանելիքները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հեսպերիդային (ցիտրուսային) բույրերն ավելի տարածված են ամռանը։ Համարվում է, որ դրանք թարմացնում են, ինչպես նաև սազում բաց գույնի մաշկով շիկահերներին։ Այդ տարի թրենդային կլինեն նաև ծաղկային և փայտային բույրերը։ Փայտային բույրերով օծանելիքները բավական տարածված էին 2016-2017թթ-ին։

Սակայն դրանք ևս հինգ տարով մնալու շանսեր ունեն, կարծում է Մանուկյանը։ Այդ դասին են պատկանում վաղուց մոռացված բույրերը, ինչպիսիք են «Dior Addict», «Angel» Thierry Mugler, ինչպես նաև Narciso Rodriguez-ի տարբերակները։ Դրանք ամենուրեք կարելի է ձեռք բերել՝ եվրոպական խանութներից մինչև դյութի ֆրի և Երևանի օծանելիքի խանութներ։ Խիտ փայտային բույրերը, որոնք համադրվում են մուսկատի, մայրու, սանդալի երանգներ հետ, 2018թ-ի նորույթներում կհամալրվեն ծաղկային և ցիտրուսային նրբերանգներով։

Работница Ереванского трикотажного объединение Анаит Рузанна Айрапетян. 1986г. - Sputnik Արմենիա
Երեկ ու այսօր. հայկական գեղեցկության ու նորաձևության էվոլյուցիան. բացառիկ կադրեր

Ժամանակակից օծանելիքներից յուրաքանչյուր երանգ կարելի է առանձին զգալ՝ կախված վայրից, եղանակից, տրամադրությունից և ժամանակից։

«Փայտային բույրերը շարունակում են ոգեշնչել պարֆյումերներին և գնորդներին։ Սակայն այսօր առավել նորաձև են համարվում աբստրակտ կոմպոզիցիաները՝ ցիտրուսային, փայտային և ծաղկային բույրերի հանդուգն համադրություններով։ Մոնոբույրերը, որոնցում սկզբից մինչև վերջ կարելի է զգալ կիտրոնը կամ բերգամոտը, արդեն նորաձև չեն», — ասաց պարֆյումերը։

Նրա խոսքով՝ զարմանալի ոչինչ չկա, որ ծաղկային բույրերը պահանջված են 2018թ-ին, քանի որ կանայք շատ են սիրում ծաղիկներ։

Սակայն այստեղ կան յուրահատուկ նախապատվություններ. այդ շարքից առավել տարածված կլինեն հասմիկի, նուշի, կարամելի, ինչպես նաև հասմիկի և պաչուլայի հիման վրա ստեղծված բույրերը։ Նորաձև միտումները չեն խանգարում, որ խիտ արևելյան բույրերի սիրահարները հրաժարվեն իրենց սիրելի օծանելիքից։

Արևելքի բույրերը տարածված են դարձել 2016թ-ի վերջից և դեռ շարունակում են պահանջարկ վայելել։ Նորույթների շարքում կարելի է հանդիպել ալդեհիդային բույրեր, այսինքն օծանելիքներ արհեստականորեն ստեղծված քիմիական միացությունների հիման վրա, որոնք տարբերվում են կառուցվածքով և բույրով։ Պարֆյումերիայի պատմության մեջ առաջին սինթետիկ բույրը՝ ստեղծված ալդեհիդների հիման վրա, եղել է լեգենդար Chanel N5-ը, որի հեղինակն է Էռնեստ Բոն։

Այդ օծանելիքը մինչև հիմա շատ են սիրում միջին տարիքի նորաձև կանայք։ Վերջին տարիներին արդիականությունը չեն կորցնում «դիմափոշային» բույրի երանգները։

«Բույրի ընտրության հարցում պետք է վստահել ինտուիցիային և հոտառությանը։ Օրինակ, դուք կարող եք հասմիկ չսիրել, բայց ձեզ կարող է դուր գալ այդ բույրի համադրութամբ օծանելիքը», — ասաց Մանուկյանը։

Վերջում փորձագետը նշեց, որ օծանելիք ներկրողները սկսում են ուշադիր հետևել նորաձևության միտումներին և ավելի շատ նորույթներ ներմուծել՝ ընդլայնելով տեղի բնակիչների բույրերի հորիզոնները։

Լրահոս
0