ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր բաժանորդներին է ցույց տվել զվարճալի լուսանկար-կոլաժ:
«2017-ի վերջին երեկոն: 2018-ի առաջին առավոտը», — գրել է Լևինան լուսանկարի տակ:
Եթե Ամանորի գիշերը զույգը դիմավորել է առույգ և տոնական տեսքով, ապա հունվարի 1-ը` հոգնած, և ինչպես արդեն հասցրել են մեկնաբանություններում գրառում կատարել օգտատերերը, «գերմանական» հանդերձանքով:
Instagram-ի հետևորդներին դուր է եկել աստղային զույգի կերպարը: 20 ժամվա ընթացքում լուսանկարը ավելի քան 30 հազար «լայք» է հավաքել, բացի այդ զույգին շնորհավորում ու շնորհակալություն էին հայտնում դրական լիցքեր հաղորդելու համար: