Սախալինի գլխավոր հրապարակում Ամանորի տոնակատարությունը կարող էր ողբերգության վերածվել Հարավային Սախալինսկի բնակիչների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Տոնածառն այրվել է կեսգիշերից գրեթե կես ժամ անց: Հրշեջները մարել են տոնածառի հիմքի վերջին մասերը, բոլորին խնդրել են հեռու գնալ», — ասել է գործակալության զրուցակիցը:
Հրշեջների ժամանումից առաջ ծառն ամբողջովին այրվել է: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Սոցիալական կայքերում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է տոնական համերգի հաղորդավարը կոչ անում ներկաներին հանգստություն պահպանել և միասին աղմկել:
Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը ճայթռուկների օգտագործման ժամանակ: Այժմ Սախալինի գլխավոր հրապարակում ավարտվում է տոնածառի հիմքի ապամոնտաժումը: Նախատեսվում է քաղաքի այգին զարդարող 12 մետրանոց նոր տոնածառ տեղադրել: