«Հայաստանի երկինքը օդանավարկության համար առանձնահատուկ է: Մի կետից դուրս գալով՝ կարող ես նույն կետ վերադառնալ, ինչը շատ երկրներում պարզապես անհնար է: Ընդ որում՝ կարելի է թռչել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը»՚, — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Օդապարիկով թռիչքն անվտանգ է: Կախված բնակլիմայական պայմաններից ու ընդհանուր քաշից՝ 450 կիլոգրամանոց օդապարիկը կարող է 3-4 մարդ բարձրացնել երկինք:
Sputnik Արմենիայի թղթակիցներին բախտ է վիճակվել շրջել օդապարիկով: Մանրամասները՝ դիտեք տեսանյութում: