ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Երկու զինված մարդ Կրասնոդարի երկրամասում ներխուժել են սրճարան և կրակ բացել, երեք հոգի մահացել են, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Հարձակման տեսագրությունը հրապարակվել է Youtube-ում։
Միջադեպը տեղի է ունեցել Ուստ-Լաբինյան շրջանում․ երկու տղամարդ գլխանոցներով մտել են սրճարան, նրանցից մեկն անհապաղ կրակ է բարի մոտ նստած այցելուների ուղղությամբ։
Դրանից հետո նրանք անցել են հարևան տարածք, իսկ մի քանի վայրկյան անց դուրս են եկել հաստատությունից։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են երեք սպանվածների մարմինները՝ հրազենային վնասվածքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներին։ Սպանվածների անձը հաստատվել է։
Հարձակում գործած անձանց (32 և 34 տարեկան տղամարդիկ) ձերբակալել են ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները։ Զենքն առգրավվել է կասկածյալներից։
Նշենք, որ Կրասնոդրի երկրամասում ապրում է Ռուսաստանի ամենամեծ հայ համայնքը։ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում են բնակվում են շուրջ 700 հազար հայ։
2010թ-ի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ուստ-Լաբինյան շրջանի բնակիչների ավելի քան 38 տոկոսը հայեր են։