00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի՞ է արդյոք Ձյունանուշ «պատվիրել» Հայաստանում, կամ ի՞նչ արժե «օտար» Ձմեռ պապը

© AFFAДед Мороз и Снегурочка
Дед Мороз и Снегурочка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պատվերով» Ձմեռ պապն ու Ձյունանուշը սովորաբար միասին են լինում, «ընտանեկան կապերը» քանդելը դժվար է, բայց հնարավոր։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Նոր տարին գումար վաստակելու հիանալի հնարավորություն է ապագա դերասանների համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է Ձմեռ պապերի և Ձյունանուշների տոնական գները Երևանում։ Մենք կապ ենք հաստատել մի քանի գործակալությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ով և ինչքանով է դառնում հեքիաթային հերոս՝ երեխաներին ուրախացնելու համար։

Որակը երաշխավորում ենք

Առաջին զանգի դեպքում, պայմանական ասած՝ Գործակալություն N1-ում, մեզ հաղորդեցին, որ Ձմեռ պապը կարժենա 10 հազար դրամ, իսկ Ձյունանուշի հետ Ամանորի հեքիաթի համար պիտի վճարել 15 հազար դրամ։

Дед Мороз - Sputnik Արմենիա
Սիրելի Ձմեռ պապիկ կամ ինչի՞ մասին են երազում երեխաները

«Որակը երաշխավորում ենք», — ասացին գործակալությունում։

Աշխատակիցները հավաստիացրեցին, որ երեխաներին հյուր կգան իսկական դերասաններ և նույնիսկ որպես անակնկալ կնվիրեն իրենց սաների լուսանկարներով օրացույց։ Այցի ժամանակահատվածը՝ 30 րոպե։ Անակնկալն օրացույցով չի սահմանափակվում. Ձմեռ պապերը երեխաներին կուրախացնեն նաև շան տեսքով խնայատուփով, չէ որ 2018թ-ի խորհրդանիշը շունն է։

Կգան իրենց նվերներով

«Գործակալություն N 2»-ում հաղորդեցին, որ Ձմեռ պապի և Ձյունանուշի համատեղ այցը, որոնք իրենց հետ կբերեն խորհրդանշական նվերներ, կարժենա 20 հազար դրամ։ Հեքիաթային կերպարները մի քիչ ավելի թանկ կլինեն դեկտեմբերի 31-ի 22։30-ից մինչև հունվարի 1-ի 01։30՝ մինչև 30 հազար դրամ։ 00։00-ին և 00։30-ին Ձմեռ պապն ու Ձյունանուշը Ձեր տուն կգան 50 հազար դրամի դիմաց։

Ինչ վերաբերում է խորհրդանշական նվերներին, ապա տղաները կստանան խաղալիք մեքենա, իսկ աղջիկները՝ տիկնիկ:

Այդ գործակալության Ձմեռ պապն ու Ձյունանուշը ամեն ինչ միասին են անում և պատրաստ չեն առանց իրար գնալու երեխաների մոտ։ Բանակցություններից հետո համաձայնվեցին մեզ զիջել միայն Ձմեռ պապին, բայց ոչ Ձյունանուշին։ Միայնակ «պապիկը» կարժենա 12 հազար դրամ հունվարի 1-ից հետո։

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ Երևանում - Sputnik Արմենիա
Ամանորի վազքարշավ. ո՞ւր էին շտապում Ձմեռ պապիկները

Ինչպես մեզ հաղորդեցին՝ ձմեռային հյուրերի դերում հանդես կգան կամ պրոֆեսիոնալ դերասանները կամ Թատերական ուսումնարանի ուսանողները։

Սանտա Կլաուս

«Գործակալություն N3»-ն ակցիա էր անցկացնում։ Մինչև դեկտեմբերի 30-ն այն պատրաստ էր տրամադրել Սանտա Կլաուսին 8900 դրամով։ Ամսի 30-ին՝ մինչև ժամը 15։00-ն, արժեքը բարձրանում էր և հասնում 15 հազար դրամի, «իքս ժամից» հետո՝ 20 հազար դրամ, հունվարի 1-ից՝ կրկին նվազում մինչև 15 հազար դրամ։

Ինչպես մեզ հաղորդեցին՝ Սանտա Կլաուսը հանդես է գալիս իր ծրագրով․ երեխաների հետ մի քանի խաղեր կազմակերպում, «դաստիարակչական զրույց» վարում։ Բայց մասնակից երեխաների թիվը սահմանափակ չէ. ինչպես հայտնեցին գործակալությունից, առավել ընդունելի են համարվում 4-5 երեխաներից կազմված խմբերը։

Մեզ վստահեցրին, որ Սանտա Կլաուսը դերասանական կրթություն և լավ գրիմ ունի։ Պատվերը ձևակերպելու համար պետք է գրասենյակ ներկայանալ և կանխավճար մուծել։

Էլֆը՝ նվեր

Չորրորդ գործակալությունում Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ միասին առաջարկեցին նաև էլֆ։ Առաջարկների փաթեթը երեկոյան արժե 25 հազար դրամ։ Նրանք նաև պատրաստ են երեխաների հետ անցկացնել շուրջ կես ժամ։ Մեզ չհաջողվեց առանձին պատվիրել Ձմեռ պապ, Ձյունանուշ կամ էլֆ։

Երևանում տոնական տրամադրություն է իշխում. մայրաքաղաքը սպասում է Ամանորին - Sputnik Արմենիա
Երևանի «Ձմեռային այգի». մանկության հեքիաթի գրկում

Նրանք նույնպես մի փաթեթով էին գալիս։ Երեխաներին ցերեկն այցելելն արժե 15 հազար դրամ։

Ձյունանուշ

«Պատվերներ ընդունում ենք միայն երկուսի՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի համար», — ասացին մեզ 5-րդ գործակալությունում։ Նրանց խոսքով՝ մինչ այդ «հատով» պատվեր չեն ստացել։ Մենք փորձեցինք միայն Ձյունանուշ պատվիրել, չէ՞ որ կան երեխաներ, որոնք Ձմեռ պապի փոխարեն Ձյունանուշին են ուզում տեսնել։

«Կպայմանավորվենք», — հնչեց պատասխանը։

Մենք պայմանավորվեցինք կոնկրետ գինը ճշտել, երբ պարզենք ստույգ ժամանակը։

Մեզ մոտ սիրում են Ձյունանուշներին և հոգ են տանում նրանց մասին, չեն ցանկանում միայնակ թողնել «չար» և «անդաստիարակ» երեխաների մոտ։

 

Լրահոս
0