ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներն այցելել են Գավառի մանկատուն:
2018 թվականի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, կամավորներն ուղևորվել են Գեղարքունիքի մարզ` Նոր տարվա նվերները մանկատան սաներին հանձնելու համար:
Դիվանագետներն ու ուսանողները շնորհավորել են մանկատան աշխատակիցների գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը և նրանց մաղթել առողջություն, երջանկություն, բարեկեցություն և խաղաղ երկինք:
Երեխաներն իրենց հերթին հյուրերին ցույց են տվել Նոր տարվա և սուրբծննդյան տոների համար իրենց ձեռքերով պատրաստած անակնկալները:
Հաստատության ղեկավարությունը ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դիվանագիտական կորպուսին և բոլոր կամավորներին: