Արման Բոշյան
Հաջորդ տարի դարձյալ լարումներ կլինեն Մերձավոր Արևելքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, կանխատեսելով 2018-ի համաշխարհային հիմնական զարգացումները` ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։
«Թրամփի` Երուսաղեմի վերաբերյալ որոշումը շատ լուրջ հարված էր տարածաշրջանի կայուն իրավիճակին։ Այսինքն` պատերազմի և տարածաշրջանում թեժ իրավիճակի առաջացման պատճառներից մեկն է հանդիսանալու»,- ասաց նա։
Բոշյանը չբացառեց, որ աշխարհում կարող են ի հայտ գալ նաև նոր ահաբեկչական կազմակերպություններ, որոնք հանդիսանում են ինչ-ինչ աշխարհաքաղաքական հարցեր լուծելու գործիք։