ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզում 4 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն առաջիկայում կկանգնի դատարանի առաջ։ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։
Դատավարությունը կմեկնարկի 2018թ-ի հունվարից։ Մինչ այդ հայտնի է միայն, որ 2017թ-ի տարվա օգոստոսին Սուրիկ անունով տղամարդը գնացել է ընկերուհու տուն, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել ընկերուհու 4 տարեկան դստեր նկատմամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։