00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վեցմատանի» հոկեյիստ Ալթիբարմաքյանը բացահայտել է Շվեյցարիային հաղթելու գաղտնիքը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցХоккей. КХЛ. Матч "Спартак" - СКА
Хоккей. КХЛ. Матч Спартак - СКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայազգի հոկեյիստը բացահայտել է շվեյցարացիների հետ ունեցած հաղթական խաղի գաղտնիքը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Շվեյցարիայի հավաքականը մշտապես սպառնալիք է ներկայացրել, ուստի պետք էր առավելագույն հավաքված խաղալ։ Այդ մասին Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Ալթիբարմաքյանը պատմել է Սպորտ Էքսպրես սպորտային կայքին։

Խոստումնալից հայ հոկեյիստն աշխարհի երիտասարդական առաջնության խաղում Շվեյցարիային 5։2 հաշվով հաղթելուց հետո խոսել է հակառակորդի հիանալի խաղի մասին։

«Հանդերձարանում ասում էին, որ չի կարելի թուլանալ, քանի որ ընդամենը մեկ տափօղակով էինք առաջ (երկրորդ և երրորդ խաղակեսի միջև` խմբ.)։ Շվեյցարացիները կարող էին բռնացնել մեզ հակագրոհի վրա», — ասել է Ալթիբարմաքյանը։

Артем Манукян - Sputnik Արմենիա
Հայ հոկեյիստների հաղթարշավը կամ ով է հայկական եռյակում «վեցմատանի»

Նրա խոսքով` մարզիչը պնդել է խաղալ պաշտպանական գծում։

«Ամբողջ խաղն ընթանում էր նրանց գոտում, և չէր կարելի հակագրոհ թույլ տալ», — ասել է հոկեյիստը։

Նա նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին և շվեյցարական հավաքականի նոր կազմին, տղաները բարդ սխեմաներով են խաղացել։

«Այստեղ բոլորի հետ խնդիրներ կլինեն։ Ցանկացած մեկը կարող է տրամադրվել և դիմակայել մեզ, Կանադային և ԱՄՆ-ին», — եզրափակել է մարզիկը։

Անդրեյ Ալթիբարմաքյանը թեև բնիկ պետերբուրգցի է, բայց նրա պապը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք է տեղափոխվել Աբխազիայից, որտեղ բնակվել են նրա ազգականները։ Այս անսովոր ազգանունն առաջացել է Հայոց ցեղասպանությունից հետո. այդ ժամանակ Անդրեյի նախապապը հրաշքով ողջ է մնացել, բայց օսմանական գերությունում զրկվել է չորս մատից։ Այնտեղ նրան թուրքերեն անվանել են «Ալթի Բարմաք»` «վեցմատանի»։ Հետո նա հայտնվել է Տրապիզոնում, որտեղ հիմա բնակվում է նրանց տոհմի ճյուղերից մեկը` Ալթիբարմաքյանների զուգահեռ ճյուղը։

Նշենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում հանդես են գալիս երեք հայեր` հարձակվողներ Անդրեյ Ալթիբարմաքյանը, Ալեքսեյ Փոլոդյանը և Արտյոմ Մանուկյանը։ Փոլոդյանը թեև գոլ է խփել չեխերի հոկեյի երիտասարդական առաջնության մեկնարկային խաղում, սակայն նրանց թիմը պարտվել է։ Արդյունքում Ռուսաստանը զիջել է Չեխիայի 5։4 հաշվով։

Լրահոս
0