ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է որակել։ Այս մասին նա հայտարարել է Սիրիայում աչքի ընկած զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ։
«Դուք արդեն գիտեք, որ երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել»,–ասել է նա` իր ելույթի ժամանակ։ Սանկտ Պետերբուրգի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 8 տուժածներ դեռևս հիվանդանոցներում են։
Պայթյունից տուժածներից հինգի վիճակը միջին ծանրության է, ևս 3-ի վիճակը գնահատվում է բավարար է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է քաղաքի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։
Տուժածներին տեղափոխել են Ալեքսանդրովսկի, Մարիինյան և Ելիզավետինսկի հիվանդանոցներ։
По состоянию на 08:00 (28.12.2017) общее количество пострадавших при взрыве в магазине "Перекресток" на Кондратьевском пр.: 13 человек. Из них от госпитализации отказались: 5 пострадавших.
— Анна Митянина (@A_Mitjanina) 28 декабря 2017 г.
Остаются в стационарах: средней тяжести — 5, в удовлетворительной —3.
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Երևանի ժամանակով ժամը` 19:30–ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է որոտացել։
Շենքից տարհանվել են 70 մարդ` այցելուներ և աշխատակիցներ: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել։
Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 200 գրամ տրոտիլային համարժեքով։ Պայթյունից խանութում փլուզումներ չեն եղել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ պայթյունի բոլոր հավանական վարկածներն ուսումնասիրվում են։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում ականատեսների հետ, քրեագիտական փորձաքննություն է իրականացվում, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերը։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով մի քանի անձանց վրա մահափորձ կատարելը)։