00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ դեպք Գավառում. ավտոմեքենան կանգնեցնելու համար դանակահարել է 2 երիտասարդի

© Sputnik / Наира ПогосянПолицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վեճը ծագել է մեքենան սրճարանի մուտքի մոտ կանգնեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Էմին Կ.-ն և «պարանոցի թիկնային մակերեսի, ձախ թիկնային շրջանի և աջ երիկամի պրոէկգիազով ծակած կտրած վերք» ախտորոշմամբ` 1990 թ. ծնված Կարեն Թ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Կարեն Թ.-ն, իր վարած «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելով Ազատության փողոցի սրճարանի մուտքի դիմաց, խոչընդոտել է քաղաքացիների ելք ու մուտքը սրճարան, ինչից առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 1970 թ. ծնված Սերգեյ Զ.-ն ծալովի դանակով հարվածել է վերջիններին և պատճառել վնասվածքներ:

Ժամը 11.00-ին Սերգեյ Զ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, տվել հաղորդում և ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:

Լրահոս
0