ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Սպորտային ու լյուքսային մեքենաների արտադրող Porsche–ն Սինգապուրում ռետրո ոճով ֆոտոսեսիա է իրականացրել իր Macan մեքենաների համար։ Rothmans–ի գույներ «հագած» մոդելը նկարահանվել է Սինգապուրի Հայկական փողոցում։
Արտադրողի մտահղացման համաձայն` կոնկրետ այս Macan–ը գաղափարային ժառանգորդն է Porsche 956–ի, որով մի շարք կարևոր մրցարշավներ են հաղթել։
«Porsche 956–ը հիշվել է, քանի որ այն նոր ժամանակաշրջանի սկիզբ է դրել։ Ու ոչ միայն այն պատճառով, որ 1982 թվականին Լե Մանի մրցարշավի ժամանակ երեք 956 մեքենա առաջին, երկրորդն ու երրորդն են վերջնագծին հասել։ Ավելի ուշ Porsche 956–ը արագության ռեկորդ է սահմանել Նյուրբուրգրինգ վազքուղում», – տեղեկանում ենք լուսանկարի տակ արված գրառումից։
Porsche–ն լյուքս դասի ավտոմեքենաներ է արտադրում։ Ընկերությունը հիմնադրվել է 1931 թվականին։ 2010 թվականին Porsche–ի մեքենաներն աշխարհում ամենաապահովն են ճանաչվել։