Արամ Գարեգինյան, Sputnik.
Հայկական ԱԷԿ–ը 2018 և 2019 թվականներին սովորականից ավելի երկարատև վերանորոգման կկանգնի։ Հաջորդ տարվա ամռանն այն երկու ամսով կդադարեցնի աշխատանքը, ևս երկու ամիս` սկզբում և վերջում, կաշխատի կես ծանրաբեռնվածությամբ։
Առաջին հերթին այն ցանկանում են փոխարինել հիդրոէլեկտրակայաններով` այդպես ավելի էժան է։ 2018 թվականին ՀԷԿ–ի երկու կասկադների` Որոտանի և Սևան–Հրազդանի, ղեկավարները «գետերի վարարում են» ակնկալում։
2017 թվականի արդյունքներով` «Որոտան կասկադ ՀԷԿ»-ը, հավանաբար, կարտադրի 930-940 մլն կՎտ.ժ, իսկ 2018 թվականին` ավելի քան մլրդ (շուրջ 1 մլրդ 80 մլն)։
«Այս տարի մենք ավելի քիչ ենք արտադրել, քան սպասում էինք։ Քանի որ գետում ջրի քանակը դժվար է կանխատեսել 100%։ Սակայն այն տվյալները, որոնք մենք ունենք, հնարավորություն են տալիս հուսալ, որ դինամիկան դրական կլինի», – հայտնեց Contour Global ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։
Ինչպես նշեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ի (ղեկավարում է Սևան–Հրազդան կասկադ ՀԷԿ–ով) տնօրեն Արսեն Գրիգորյանը, հաջորդ տարի ավելի մեծ վարարում կարելի է սպասել։ Այն արդեն հինգ տարի է սովորականի սահմաններում է։ Սակայն անցյալ տասնամյակների պատմության ընթացքում, 5-6 տարին մեկ հեղեղումն ավելի ուժեղ է լինում։
«Սակայն բնության երևույթներն անկանխատեսելի են։ Բայց մեծ հավանականություն կա», – հայտնեց Գրիգորյանը։ Կասկադն, ընդհանուր առմամբ տարեկան շուրջ 400 մլն կՎտ.ժ է արտադրում։
Նշենք, որ վերջին տարիներին հիդրո, ջերմա և ատոմային էլեկտրակայանները հանրապետության էլեկտրաէներգիայի մեկ երրորդն են արտադրում։