ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
20 դեկտեմբերի 2017, 18:39
«Հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նշենք, որ որոշման նախագիծը արգելում է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը և գրանցումը: