ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 26-ին, 00։30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ոստիկաններին հաջողվել է պարզել, որ զանգահարողը Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որից ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տրվել։
Բժշկական փորձաքննությունը պարզել է նաև, որ Սարիբեկյանը եղել է ոչ սթափ վիճակում։ Չի բացառվում, որ քննության նյութերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտե` քրեական գործ հարուցելու համար։