00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավդ տանեմ, կամ Կիսինը հայուհի կնոջը հաղորդակից է դարձնում հայկական մշակույթին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Евгения Кисина
Пресс-конференция Евгения Кисина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի նախաշեմին վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը համերգ կտա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը պատմեց, որ ինքն է կնոջը` Կարինե Արզումանովային, հաղորդակից դարձնում հայկական մշակույթին, այլ ոչ թե հակառակը։

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ելույթ կունենա Երևանի բնակիչների և հյուրերի համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին։

Վիրտուոզ դաշնակահարի ելույթը տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» XVIII միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգի շրջանակում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։

© Sputnik / Asatur YesayantsԵվգենի Կիսին
Եվգենի Կիսին - Sputnik Արմենիա
1/5
Եվգենի Կիսին
© Sputnik / Asatur YesayantsԵվգենի Կիսին
Եվգենի Կիսին - Sputnik Արմենիա
2/5
Եվգենի Կիսին
© Sputnik / Asatur YesayantsԵվգենի Կիսին
Եվգենի Կիսին - Sputnik Արմենիա
3/5
Եվգենի Կիսին
© Sputnik / Asatur YesayantsԵվգենի Կիսին
Եվգենի Կիսին - Sputnik Արմենիա
4/5
Եվգենի Կիսին
© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Евгения Кисина
Пресс-конференция Евгения Кисина - Sputnik Արմենիա
5/5
Пресс-конференция Евгения Кисина
1/5
Եվգենի Կիսին
2/5
Եվգենի Կիսին
3/5
Եվգենի Կիսին
4/5
Եվգենի Կիսին
5/5
Пресс-конференция Евгения Кисина

«Թող որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը դեռ շատ երկար տարիներ շարունակի իր գոյությունը՝ ծառայելու գալիք սերունդների հոգևոր կարիքների բավարարմանը և թող դառնա Հայաստանի վերածննդի անժխտելի հիմնասյունը, որպեսզի այս հիասքանչ երկիրը, որն այնքան մոտ է իմ սրտին, կարողանա վերագտնել իր հնագույն փառքը և դառնա մեծապես հարգված և գնահատված ողջ աշխարհում: Ցավդ տանեմ…»,- ասաց Կիսինը։

Հայտնի դաշնակահարը նշեց, որ անկեղծորեն ուրախ է Երևանում լինելու համար։

«Կինս (Կարինե Արզումանովան, խմբ.) կիսով չափ հայ է, իսկ հորական կողմից հրեա է` գերմանացու խառնուրդով։ Երբ ես վերջին անգամ Հայաստան եկա, իմ երրորդ այցելությունն էր, իսկ իմ հարսնացուի համար դա առաջին ուղևորությունն էր… Կարծում եմ, որ նա չի նեղանա, եթե ես ասեմ, որ իրականում ես եմ նրան հաղորդակից դարձնում հայկական մշակույթին», — ասաց դաշնակահարը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա նաև նշեց, որ իրեն դուր են գալիս հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

«Ցավոք, ես հայոց լեզուն չեմ հասկանում, բայց երբ լսում եմ այն (լեզու, խմբ.), ապա հասկանում եմ, որ ձեր ճարտարապետության նման է հնչում։ Ոչ թե քաղցր, այլ խիստ և վեհաշուք գեղեցկություն է», — ասաց նա։

Կիսինը նաև պատմեց, որ երկարամյա դադարից հետո հիմա կրկին երաժշտություն է գրում, քանի որ զգում է դրա կարիքը։

Դաշնակահար Եվգենի Կիսինը, որին երաժշտական քննադատներն անվանում են Արթուր Ռուբինշտեյնի, Սվյատոսլավ Ռիխտերի, Վլադիմիր Գորովիցի հետնորդը, ծնվել է 1971թ-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Երկու տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել և իմպրովիզներ անել։ Վեց տարեկանում ընդունվել է Գնեսինների անվան մոսկովյան դպրոց, ավարտելուց հետո ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտ, որտեղ սովորել է Աննա Կանտորի դասարանում։

Լրահոս
0