ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: