ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Պոլիտեխնիկ ինստիտուտի տարածքում հայտնաբերված արկղը ռեկտորի անունով է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող Պոլիտեխնիկ ինստիտուտի տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։
«Արկղը հայտնաբերել է մաքրուհին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այս պահին տեղում աշխատում են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Դեպքի վայր պետք է ժամանեն սակրավորները, որպեսզի վերջապես պարզեն արկղի պարունակությունը։
Ուսանողությունն ու դասախոսական կազմն այս պահին տարհանվել է, և շենքում Հետախուզական աշխատանքներ են կատարում Ոստիկանության կինոլոգոները։