ԵՐԵՎԱՆ,25 դեկտեմբերի – Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների շնորհավորել է Ծննդյան տոնի կապակցությամբ և լուսանկար է հրապարակել:
«Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելի ընկերներ: Բոլորիդ մաղթում եմ հրաշքներով լի 2018 թվական»,- գրել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ տոնական շնորհավորանք էր հղել նաև հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։
Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին է նշում Սուրբ ծնունդը:
