00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պետական պարտքը 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կկազմի 3.173 մլրդ դրամ

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայացվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018թ. փոխառությունների ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Ֆինանսների նախարարությունում քննարկվել է  ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018թ. փոխառությունների ծրագիրը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության կողմից կառավարության պարտքի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական օժանդակության արդյունքները:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ այս տարվա ընթացքում նախարարության կողմից փորձ է արվել պետական պարտքը կարգավորող օրենսդրությունը դարձնել ավելի ճշգրիտ և արդյունավետ` պարտքի շուկան կայունացնելու և կառավարման մեխանիզմները բարելավելու համար: «Պետք է փաստենք, որ տարածաշրջանում, ԱՊՀ երկրների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրների շարքում մենք պարտքի կառավարման տեսանկյունից գտնվում ենք բավականին լավ դիքերում», — ասել է նախարարը:

ՀՀ պետական պարտք - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը. ինչքա՞ն է վճարելու մեր պետությունը

«2018 թվականի փոխառությունների ծրագիր» զեկույցի շրջանակներում ներկայացվել են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները,  ներքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորման գործիքակազմը, տվյալներ 2018 թվականին նախատեսվող նոր ուղենշային պարտատոմսերի թողարկումների և պետական գանձապետական պարտատոմսերով նախատեսվող գործառնությունների վերաբերյալ, պետական գանձապետական պարտատոմսերի կառուցվածքը 2017 թվականին, ինչպես նաև  արտաքին փոխառությունների գծով գործառնությունները, վարկերի գծով նոր փոխառությունների կառուցվածքը և ՀՀ կառավարության պարտքի մարման գրաֆիկը: Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ փաստացի պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2.631 մլրդ, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 2.992 մլրդ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3.173 մլրդ դրամ:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության կողմից տեխնիկական աջակցության պահանջների բաղադրիչներն են պետական պարտքի կառավարման գործառնությունների իրավական դաշտի վերանայումը, ներքին պարտքի շուկայի զարգացումը, միջին գրասենյակի կարողությունների զարգացումը:

Լրահոս
0