ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. sendmoneyarmenia.am նոր կայքում հնարավոր է ծանոթանալ դեպի Հայաստան ուղարկվող դրամական հոսքերի պայմաններին։ Այս մասին լրագրողներին այսօր ասել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Որ երկրից որ փոխանցվում է գումարը կայքը տրամադրում է այդ երկրի տվյալների փոխանցման համակարգերի և գանձվող վճարների մասին ինֆորմացիա:
Տեղեկատվությունը հավաքվել է հատկապես այն երկրներից, որտեղ շատ են Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտները` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Իսպանիա:
Կայքը ստեղծվել է Եվրահանձնաժողովի և Միգրացիայի ծառայության այլ գործընկերների աջակցությամբ։
Արևմտյան երկրներում աշխատող միգրանտների համար ինֆորմացիան ներկայացվում է ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, իսկ ՌԴ–ում աշխատող միգրանտների համար` նաև ռուբլիով։