ԵՐԵՎԱՆ, 25 Դեկտեմբեր — Sputnik. 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներն են Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լևոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:
Ի դեպ, լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է` նախորդ տարիների համեմատ։
Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկեց հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրին հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցեց Հայաստանի տասը լավագույն մարզիկների ձևավորման գործընթացին։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։
Համաձայն նոր կանոնակարգի` Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են: