00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ընտանիքի 8 անդամ թունավորվել է շմոլ գազից

Բաժանորդագրվել
Փորձաքննությունը կպարզի, թե ինչպես է ամբողջ ընտանիքը թունավորվել շմոլ գազից:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով հերթապահ խումբը Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ և 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա և 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Թե ինչպես են շմոլ գազի հետևանքով ընտանիքի անդամները թունավորվել՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:

 

Լրահոս
0