ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Խառը մենամարտերի ըմբիշ Էդվարդ Վարդանյանը չկարողացավ ռևանշ վերցնել։ Մոսկայում АСВ լիգայի թեթև քաշայինների առաջնությունում չեմպիոնի գոտու համար մարտում մրցավարների որոշմամբ հաղթանակ տարավ Աբդուլ Ազիզ Աբդուլվահաբովը (Առյուծ մականունով)։
Չեչեն ըմբիշն առաջին չեմպիոնն է թեթև քաշի առաջնության պատմության մեջ։ Առաջին անգամ նա գրավեց տիտղոսը կրկն Էդուարդ Վարդանյանի հետ մարտում 2016 թվականի մարտին։
28-ամյա Աբդուլվահաբովի համար սա 15-որդ հաղթանակն է՝ մեկ պարտությամբ։ Վարդանյանը 17 անգամ հաղթել է և 4 պարտություն է կրել։
Աբդուլվահաբովն արդեն 14 ամիս է մարտի չէր բռնվել, այդ ընթացքում նրա մասնակցությամբ մարտերը երկու անգամ չեղարկվել են։
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կոչ էր արել հայրենակիցներին սատարել Վարդանյանին։