00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տարոն Ավիան» լքում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը

© Sputnik / Asatur YesayantsАэропорт в Гюмри
Аэропорт в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլևս Գյումրիից օդ չեն բարձրանա:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղևորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ 10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով և Գյումրի-Սամարա ուղղություններով, գրում է «Հայկական ժամանակը»:

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Հայերն Ամանորին կարող են մատչելի գներով հանգստանալ արտերկրում. ինչո՞վ է զարմացրել Armenia–ն

«Տարոն Ավիան» ինքնաթիռներում շատ կարևոր և հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին: Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում և վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու:

Արդեն օգոստոսին առաջին «Բոինգին» միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ Գյումրի Դոնի-Ռոստով և հետադարձ ուղղությամբ: Այս անգամ ևս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել:

Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ «Տարոն Ավիան» գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում:
Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ և հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել: Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել և խոսել իրենց հետագա աշխատանքի և առկա խնդիրների մասին»:

Լրահոս
0