00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտի» վերջը տալիս են. արժեքավոր սարքավորումները չուգունի տեղ են վաճառում

© Sputnik / Asatur YesayantsПожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերամուր ձուլվածքից պատրաստված սարքավորումները պատրաստվում են վաճառել ջրի գնով։

Արամ Գարեգինյան, Sputnik

Խորհրդային Հայաստանում ամեն առավոտ «Նաիրիտ» գործարան էին շտապում շուրջ տասը հազար աշխատավոր։ Ձեռնարկությունը քչերից էր աշխարհում, որ թողարկում էր քլորոպրենային կաուչուկ, դրա հետ միասին՝ արդյունաբերության մեջ անհրաժեշտ տասնյակ թթուներ։ Հայաստանի քիմիական արդյունաբերությունում «Նաիրիտը» եզակի գործարաններից էր, որ չքանդվեց 2000-ականներին։ Բայց արդիականացման փոխարեն գործարանը վերավաճառեցին, վարկ վերցրին և պարտքերի դիմաց սնանկ հայտարարեցին։ Գործարանի բաժնետոմսերը վերադարձան պետությանը, բայց ներդրողներ գտնել չհաջողվեց։ Այժմ գործարանը վաճառում է ունեցվածքը, որպեսզի վճարի պարտքերը։

Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Նախարարը հաստատեց` կառավարությունը բանակցում է «Նաիրիտի» պոտենցիալ ներդրողների հետ

««Խելահեղ» վաճառք չկա, բացատրում է գործարանի սնանկության հարցերով կառավարիչ Կարեն Ասատրյանը։ Աճուրդի գինը նշանակվում է ընդունված մեթոդիկայով։ Դրա շնորհիվ կհաջողվի ինչ-որ կերպ մարել գործարանի ծախսերը։ Գլխավորը՝ գրեթե ամբողջությամբ վճարել աշխատողների աշխատավարձերը», — ասաց Ասատրյանը։

Կառավարիչն անձամբ աճուրդի չի հանում ունեցվածքը։ Ընտրությունը կատարում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը՝ կազմված «Նաիրիտի» աշխատակիցներից։ Հանձնաժողովը որոշում է, թե ինչը պետք կգա ապագայում (եթե արտադրությունը վերականգնվի), իսկ ինչն արդեն պետք չի լինի։ Աճուրդում վաճառում են արդեն «անպիտան» իրերը։ Եվ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո դրանք հանձնում են կառավարչին, որն էլ գին է նշանակում։

Ամեն ինչ հասկանալի է, եթե վաճառում են մեքենաներ, մալուխներ կամ կահույք։ Բայց ահա աճուրդի են հանել քացախաթթվի արտադրամասը (հանձնաժողովի կարծիքով՝ այն նույնպես պետք չէ)։ Գործարանի սահմաններից դուրս ո՞վ գին կնշանակի։ Խոշոր աուդիտորական ընկերությունը (նման ընկերությունների օգնությանը չեն դիմել) կամ գործարանի ինժեներները և ֆինանսիստները։ Բայց գործարանը չի միջամտում գնահատմանը, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի հրդեհը` լուսանկարներով

«Հանձնաժողովը որոշում է միայն արտադրությանը պիտանելի լինելը, իսկ անպիտան ապրանքներն ակտավորում է։ Գինը որոշում է կառավարիչը՝ անձամբ կամ գնահատողի միջոցով», — ասաց Սաղաթելյանը։

Արտադրամասում մի քանի հարյուր տոննա հաստելոյ կա, որը նիկելի հիման վրա հատուկ համաձուլվածք է։ Նույնիսկ եթե դրանք դուրս գրեն որպես հասարակ ջարդոն, ապա այստեղ շուրջ 200 տոննա մետաղ կա։ Այն արժի մեկ կիլոգրամի համար 100 դոլար։ Ստացվում է շուրջ 20 միլիոն դոլար, բայց այն վաճառում են կես գնով՝ 720 միլիոն դրամրով։

Բայց դա այն դեպքում, եթե արժեքավոր սարքերը որպես ջարդոն հաշվեն։ Դա նույնն է, ինչ համակարգչի գինը հաշվեն միացումների վրա եղած ոսկու փոշով։ Մեկ տասնորդական գրա՞մ։ Նշանակում է՝ համակարգիչն արժի չորս դոլար։ Դե, եթե կլորացնենք՝ հինգ։

Բայց նույնիսկ նման «ջարդոնային» գնահատմամբ արտադրամասը վաճառվում է արժեքից 15 անգամ ցածր գնով։ Իհարկե, աճուրդում իրերն ավելի էժան են վաճառվում։Առաջին հերթին, վաճառքի ժամանակը սահմանափակ է, երկրորդ` արտադրամասը պահվում է արտահաստիքային իրավիճակում (չգործող գործարանում)։ Վերջապես, այն ցածր իրացվելիություն ունի, այսինքն օրեցօր, ամսեամիս այն վաճառելն ավելի է բարդանում։

Իհարկե, գինը նվազում է։ Բայց ոչ այս աստիճան։ Թող պետությունն այդ ունեցվածքը պահպանելու միջոց գտնի։

Նորի՞ց պետությունը։ Այո, որովհետև գործարանը պետք է նաև պետությանը։ Հարկայինին՝ շուրջ 10 միլիարդ դրամ, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ին։ Երկուսն էլ առկա են սնանկության հարցերով խորհրդում։ Նրանք պետք է շահագրգռված լինեն, որ աճուրդից հնարավորինս շատ գումար ստացվի։

Չխոսենք այն մասին, որ պետության համար գործարանը մետաղի պահեստ չէ, այլ արդյունաբերական օբյեկտ, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատել։

Հսկայական գործարանում առայժմ գույքագրվել է ունեցվածքի ընդամենը 5 տոկոսը։ Աճուրդի մուրճերը դեռ երկար են հարվածելու։

Լրահոս
0