00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` հայ վարորդները որքան պետք է վճարեն Վրաստան մուտք գործելու համար

© Photo : official site of the President of RAПограничный контрольно-пропускной пункт «Бавра» на границе Армении и Грузии.
Пограничный контрольно-пропускной пункт «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանյան, այդ թվում հայկական համարանիշներով մեքենաները Վրաստան մուտք կգործեն միայն այն դեպքում, երբ ապահովագրություն կստանան սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական համարանիշներով մարդատար ավտոմեքենաների վարորդներն ամեն անգամ Վրաստան մեկնելուց առաջ պետք է ապահովագրություն ձևակերպեն։ Սակայն դա չի վերաբերում այն ընկերությունների մեքենաներին, որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևան-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերություններից մեկի ղեկավարը` Միքայելը (անունը փոխված է)։

Բողոքի ակցիա. աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները խոստանում են գործի դնել «կացինը»

Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որը պարտավորեցնում է արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցներն ապահովագրել Վրաստան մուտք գործելիս։ Միաժամանակ ապահովագրության գումարը կախված է մեքենայի տեսակից, շարժիչի հզորությունից, Վրաստանում անցկացրած օրերի քանակից։

«Իմ ընկերությունն ավելի քան տասը տարի ուղևորափոխադրում է իրականացնում ինչպես Հայաստանից Վրաստան, այնպես էլ հակառակը։ Մենք երկկողմ համաձայնագիր ենք կնքել, դրա հիման վրա մեզ արտոնագիր են տրամադրել, որն ազատում է նման պարտավորություններից», — ասաց ընկերության պետը։

Նրա խոսքով` Հայաստանում արտասահմանյան համարանիշներով մարդատար մեքենաների համար ապահովագրության նույնպիսի համակարգ է գործում 2011թ-ից։ Սակայն դատելով գներից` հայկական համարանիշներով մարդատար ավտոմեքենաների վարորդների համար Վրաստան մուտք գործելն ավելի թանկ կլինի։

1.3 և 1.5 լիտր ծավալ ունեցող շարժիչներով մարդատար ավտոմեքենաների վարորդները հայկական սահմանին մեկ անգամ Հայաստան մուտք գործելու համար (մինչև 15 օր) վճարում են 10 լարի (1900 դրամ)։ 3.2 շարժիչով մարդատար մեքենաները` 30 լարի (5700 դրամ), 5.0 շարժիչով մեքենաները` 50-80 լարի (9500-15 500 դրամ)` կախված ավտոմեքենայից։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա. աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները խոստանում են գործի դնել «կացինը»

Վրացական սահմանին մինչև 3.5 տոննա քաշով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, պետք է Վրաստանում եղած 15 օրերի ընթացքում վճարեն 30 լարի (5700 դրամ), 30 օրվա համար` 50 լարի (շուրջ 9500 դրամ), պատրաստի ապահովագրությունը կարժենա 295 լարի (շուրջ 56 հազար դրամ)։

«Օտար պետությունում գրանցված, Վրաստանում տեղաշարժվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագիծը պետք է ստորագրի նախագահը։ Նախագծի համաձայն, նոր կանոններն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։

Ապահովագրություն կարելի է ձեռք բերել հսկիչ անցակետում։ Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրական շրջանի ժամկետից։

Ապահովագրությունը պետք է ծածկի ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը, որը հասցվում է տուժածներին ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։

Համապատասխան օրենքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, պետք է ստորագրի երկրի նախագահը:

Աճեմյան. «Բացառված է` համաձայնենք աջ ղեկով մեքենաների շահագործման արգելումը նախատեսող դրույթին»

Լրահոս
0