ՀՀ Վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նոր տեսահոլովակ ունի: Տոներին ընդառաջ նկարահանված տեսահոլովակը սիրված տոնի՝ Ամանորի մասին է: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը երգչուհու դուստրն է՝ Սիրուշոն, տեսահոլովակը ևս նրա ձեռքի գործն է:
Ամանորյա գույներով ու լույսերով, երեխաների ջերմությամբ ու ժպիտով լցված նոր տեսահոլովակը երգչուհու՝ 2010 թվականին լույս տեսած «Նոր տարի» ձայնասկավառակից ընտրված «Ամանոր» երգի հիման վրա է:
Տեսահոլովակում վազվզող փոքրիկների մեջ են նաև Սիրուշոյի որդիները: