ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հոգատար հայր և հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի` Instagram-ի էջում հրապարակած տեսանյութից ու լուսանկարից պարզ է դառնում, որ նորաթուխ հայրիկը որոշել է դստերը տանել լողի առաջին պարապմունքին։
Օրեր առաջ Ալեքսիսի կինը` թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, բողոքել էր, որ դստեր` Օլիմպիայի մոտ առաջին ատամներն են դուրս գալիս, ինչի պատճառով երեխան վատ է քնում։
Հավանաբար դրանից հետո Ալեքսիսը որոշել է յուրովի լուծել փոքրիկ Օլիմպիայի գիշերային անքնության հարցը։ Նա դստերն այնպես է գրկել, ասես թևի տակ ֆուտբոլի գնդակ դրած լինի։ Ալեքսիսը լուսանկարի տակ գրել է, որ դստերն այդպես գրկելը շատ հարմար է։
Աստղային զույգի դուստրը ծնվել է սեպտեմբերի 2-ին։ Երեխային հոր պատվին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան են կոչել։