ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մելբուրն քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժածների թվում նաև երեխա կա։ Ոմանք ծանր վիճակում են։ Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է Ավստրալիայի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆլինդերս փողոցում։ 12 մարդ է տուժել, նրանց մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, 7-ին տեղափոխել են հիվանդանոց։ Որոշ տվյալների համաձայն` Suzuki սպիտակ ամենագնացը մոտ 100 կմ/ժ արագությամբ հատել է փողոցը կարմիր լույսի տակ։
Melbourne: A driver of a car has been arrested after a car hit pedestrians on Flinders Street. Report on 7 News at 6pm. Photo Credit: 7 News viewer Cameron Von Borstel. #Melbourne #7News pic.twitter.com/Hzo5ixeZO2
— 7 News Sydney (@7NewsSydney) 21 декабря 2017 г.
«Բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերում և հիվանդանոց տեղափոխում տուժածներին, նրանցից ոմանք ծանր վիճակում են», — Twitter-ում հայտնել է շտապօգնության ծառայությունը։
Absolute chaos in Melbourne's CBD. Several people run down by a driver on corner of Elizabeth and flinders St @theheraldsun pic.twitter.com/2uBHvEIggX
— Cassie Zervos (@cassiezervos) 21 декабря 2017 г.
Ոստիկանությունը բերման է ենթարկել վարորդին և ևս մեկ տղամարդու։ Իրավապահները հարցաքննում են ականատեսներին։