00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանգուցյալի իրերը պե՞տք է պահել տանը. էզոթերիկի կարծիք

© Photo : Unsplash / Theo BickelКрест
Крест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարազատ մարդու կորուստն անդառնալի է, հանգուցյալի իրերից բաժանվելը` դժվար։ Բայց ճի՞շտ է արդյոք դրանք տանը պահելը։ Մեկնաբանում է հայ էզոթերիկը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հասարակության մի մասը կարծում է, որ հանգուցյալի իրերը պետք է պահել տանը, մյուս մասը վստահ է, որ դրանցից պետք է անպայման ազատվել։ Էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով` այս հարցում իր դերն ունի սնահավատությունը։

Էզոտերիկ տուրիզմը հայաստանում ինչ հեռանկար ունի - Sputnik Արմենիա
Էզոթերիկ զբոսաշրջությունը Հայաստանում

Օրինակ, եթե մարդն ինքնաթիռ է նստում` չիմանալով, թե ինչպես է աշխատում մեխանիզմը, ապա նույնիսկ ֆոբիա ունենալու դեպքում ստիպված է լիովին վստահել օդաչուին։ Իսկ այն մարդիկ, որոնք հասկանում են` ինչպես է աշխատում օդանավը, տագնապի զգացողություն չեն ունենում, որը բացասական էներգիա է առաջացնում։

Նրա խոսքով, նույնը կարելի է ասել նաև հանգուցյալի իրերի վերաբերյալ։ Հովհաննիսյանը կարծում է, որ այդ իրերը պահող մարդը հիշողությունների գերի է դառնում։

Հիշողությունը նույնպես էներգիայի տեսակ է, որը յուրաքանչյուրը կարող է զգալ։

«Մենք հիշում ենք որևէ լավ կամ վատ բան։ Իսկ ինչ վերաբերում է հանգուցյալի իրերին, այստեղ արդեն կորստի էներգիա կա։ Ուղեղը մեխանիկորեն հիշում է այն ամենը, ինչ կապված է կորստի հետ», — ավելացրեց Հովհաննիսյանը։

Հանգուցյալի իրերը կարող են նրա հետ կապված տարբեր խնդիրների մասին հիշեցնել ընտանիքի անդամներին։ Սա նույնպես բացասական ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա։

Աստղաբանը կարծում է, որ բոլոր իրերը պահելն անիմաստ է։ Նման ֆետիշիզմն անիմաստ է։

«Իրականում նման սնահավատությունների հակված են հիմնականում անգրագետ մարդիկ», — ասաց նա։

Էզոթերիկը խորհուրդ է տալիս պահել միայն այն իրերը, որոնք սիրելի են։ Իսկ դրանց հետ խոսել չի կարելի, որովհետև բացասական էներգիա է առաջանում։

«Բերեմ մեկ այլ օրինակ։ Տանը կան նաև հին իրեր, որոնք պետք է դեն նետել, բայց ձեռքդ չի գնում։ Ասես հենց իրը թույլ չի տալիս այդ քայլին դիմել։ Անպետք իրերը պարզապես «ուտում են» մարդու էներգիան», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ հանգուցյալի իրերից ազատվելը կազատի նաև բացասական էներգիայից, բայց յուրաքանչյուր մարդ, միևնույն է, իրավունք ունի անելու այն, ինչ ցանկանում է։

Լրահոս
0