ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Եղանակն ազդել է ինչպես ժամանող, այնպես էլ Երևանից իրականացվող թռիչքների ժամանակացույցի վրա:
Հետաձգվել են Ուայթ Փլեյս (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ), Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ թռիչքները: